ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Օրվա խորհուրդ

Հաղթանակի և խաղաղության տոն

Մայիսի 8, 2020
Օրվա խորհուրդ

Հաղթանակի և խաղաղության տոն

Շուշիի ազատագրման օր

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ապրիլի 23, 2020
Օրվա խորհուրդ

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին: 1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների մի մեծ խմբի։

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ պետական մակարդակով նշվել է 1965-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին։

1988-ի նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունել է 1915-ի Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը…

Նշենիներն արթնացել,  իրար գլխով են անում

Փետրվարի 28, 2020
Օրվա խորհուրդ

 

Գարնանամուտի թեմաներ «Հայկական կրթական միջավայր. ֆորում»-ում.

ԳԱՐՈՒՆ...Դռները բացեք, Գարուն է գալիս (29.02.2012, հեղինակ՝ Վանաձորի 27 դպրոց)
Դռները բացեք, գարուն է գալիս... (28.02.2018, հեղինակ՝ Ֆուզելինա Կարապետյան)

 

Նշենիներն արթնացել, 
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում

Օրվա խորհրդին համահունչ

Փետրվարի 19, 2020
Պաշտոնական Օրվա խորհուրդ

Փետրվարի 19-ն Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Արդեն մի քանի տարի է` այս օրը նշվում է որպես Գիրք նվիրելու օր:
Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին շնորհավորելու էին եկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 3-12 դասարանցի լավագույն ընթերցողները: Օրվա խորհրդի համաձայն՝ նախարարը…

Հովհաննես Թումանյան-150

Փետրվարի 19, 2020
Օրվա խորհուրդ

Տիեզերքում աստվածային
մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին
անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել
մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար
արդեն խորթ է իմ հոգին:

Հովհաննես Թումանյանին նվիրված թեմաներ և մասնագիտական քննարկումներ՝ Հայկական կրթական միջավայր-ֆորումում

Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»

Փետրվարի 14, 2020
Պաշտոնական Օրվա խորհուրդ

Գիրք նվիրելու օրը՝ գրադարաններում

Այս տարի ևս ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության 12 գրադարաններում (գրադարանների ցանկը և միջոցառումների ծրագիրը կցվում է)՝ Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և մարզային գրադարաններում կիրականացվեն բազմաբովանդակ ծրագրեր և միջոցառումներ:

Կանցկացվեն գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ, ցուցահանդես-տոնավաճառներ, գրքի նվիրատվության ակցիաներ, վիկտորինաներ, խաղ-մրցույթներ, հեքիաթապատումներ, ինտերակտիվ ընթերցումներ, քննարկումներ հեղինակների հետ, կինո և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և…

Հունվարի 28-ը՝ Հայոց բանակի օր

Հունվարի 24, 2020
Օրվա խորհուրդ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օրը (կամ Հայոց բանակի օր, հակիրճ՝ ՀՀ ԶՈՒ օր) Հայաստանի զինված ուժերի մասնագիտական տոնն է, որը նշվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 28-ին։

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

 

Պատմական ակնարկ (հատված)

Հայոց բանակի ստեղծումն…

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ

Դեկտեմբերի 27, 2019
Օրվա խորհուրդ

Սիրելի բարեկամներ,շնորհավորում ենք գալիք տոների՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ:

Ցանկանում ենք, որ 2020 թվականը լինի խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի, նոր հաղթանակների ու նվաճումների, ուրախության և երջանկության տարի։

Գալդ բարի, նո՛ր տարի ․․․

Ուսուցչի օր, ուսուցիչներին նվիրված տոն

Հոկտեմբերի 4, 2019
Օրվա խորհուրդ

Ուսուցչի օրը, ուսուցիչներին նվիրված տոնը նշվում է ամեն տարի սկսած՝ 1994 թվականի հոկտեմբերի 5-ից։

Օրվա ընտրությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՈ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» (Recommendation concerning the Status of Teachers) վերտառությամբ փաստաթուղթը,…

Կոմիտաս Վարդապետ - 150

Սեպտեմբերի 26, 2019
Օրվա խորհուրդ

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1869, Քյոթահիա - հոկտեմբերի 22, 1935, Փարիզ, Ֆրանսիա), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին…