ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Օրվա խորհուրդ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ

Սեպտեմբերի 20, 2019
Օրվա խորհուրդ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐՆ է

Հայաստանի Գերագույն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին ընդունեց Հայաստանի Հանրապետության տարածքում ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին որոշումը։ ԽՍՀՄ օրենսդրությանը լիովին համապատասխան 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց հանրաքվե՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս» հարցով։…

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առանցքը այս տարի Գյումրին է

Սեպտեմբերի 20, 2019
Պաշտոնական Օրվա խորհուրդ

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումների հիմնական մասը՝ «Գուկաս Գյումրի» կարգախոսով  կանցկացվեն Գյումրիում:   

Քաղաքի տարբեր հարթակներում (ցանկը կցվում է) տեղի կունենան համերգներ. երաժշտարվեստի լեզվով բազմահազար ունկնդիրներին տոնական մթնոլորտում կփոխանցվի անկախության, պետականության, միասնության կարևորագույն ուղերձները:

Մարզկենտրոններում ու համայնքներում կիրականացվեն բազմաբնույթ միջոցառումներ (միջոցառումների ծրագիրը կցվում է):

Սեպտեմբերի 1՝ Գիտելիքի և դպրության օր

Օգոստոսի 30, 2019
Օրվա խորհուրդ

Սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվա առաջին օրը, Հայաստանում նշվում է Գիտելիքի և դպրության օրը: Այն պետական տոն է 1984 թվականից:

Գիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ը, այս տարի կիրակի օր է:

Դասապրոցես, որպես այդպիսին, չի լինելու: Սակայն Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:

Շնորհավորում ենք  Գիտելիքի…

Հուլիսի 5–ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է

Հուլիսի 4, 2019
Օրվա խորհուրդ

1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանդրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։

Երեխաների պաշտպանության միջազգային օր

Մայիսի 31, 2019
Օրվա խորհուրդ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Բացի այդ երեխաներին է նվիրված Երեխաների համաշխարհային օրը (նոյեմբերի 20) և Աֆրիկացի երեխաների պաշտպանության օրը (16 հունիս)։

Հայաստանը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան (կցվում է) վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել…

Մայիսի 28-ը` ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐ

Մայիսի 27, 2019
Օրվա խորհուրդ

Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստանի Հանրապետություն), ծնունդ է առել 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց…

2018-2019 ուսումանական տարվա «Վերջին դասը»՝ մայիսի 24-ին

Մայիսի 24, 2019
Օրվա խորհուրդ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսքը՝ շրջանավարտներին

2018-2019 ուսումնական տարում, ըստ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (https://emis.am/), Հայաստանի Հանրապետության

  • բոլոր դպրոցների 9-րդ դասարանները կավարտեն  32198 սովորողներ, 
  • ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանները կավարտեն 18.996 շրջանավարտներ:

Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողի գիտելիքների ստուգումը,…

Հաղթական մայիս

Մայիսի 8, 2019
Օրվա խորհուրդ

Շուշիի ազատագրման օր

Հաղթանակի և խաղաղության տոն

Ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ապրիլի 23, 2019
Օրվա խորհուրդ

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին:

1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների մի մեծ խմբի։ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ պետական մակարդակով նշվել է 1965-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին։

Մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո, ամեն տարի ապրիլի…

Ապրիլի 2․ Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր

Ապրիլի 2, 2019
Օրվա խորհուրդ

Ի՞նչ է աուտիզմը - http://disabilityinfo.am/10044/

Աուտիզմը ուղեղի կանոնավոր զարգացման փոփոխությունների մի ամբողջ համակարգ է, որը կարող է շփման, բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության և կրկնվող վարքագծի տարբեր աստիճանների դժվարությունների հանգեցնել: Այդ փոփոխություններից են հենց աուտիզմը, Ռետտի համախտանիշը, ընդհանուր զարգացման կանոնավոր վիճակի փոփոխությունը, Ասպերգերի համախտանիշը և այլն:

Աուտիզմ ունեցող յուրաքանչյուր…