ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն այսօր հանդես են եկել տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսով:
Արթուր Մարտիրոսյանը, մասնավորապես, անդրադարձել է միջազգային, սփյուռքի հետ կրթամշակութային համագործակցություններին, երիտասարդության ոլորտում իրականացվող ծրագրերին:
Միջազգային կապեր, սփյուռքի հետ կրթամշակութային համագործակցություն
«Պետք է ընդգծել, որ տարին բավականին…
ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանն այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումները:
Արմենուհի Պողոսյանը հայտնել է, որ ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող շուրջ 100 հաստատությունում այս պահի դրությամբ սովորում է ավելի քան 30 հազար ուսանող՝ չհաշված…
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի է ունեցել «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի» երրորդ մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս:
Երկլեզու դրամատիկական արվեստանոցի. երրորդ թողարկումը կմեկնարկի հոկտեմբերի 15-ին և կտևի մինչև 2024 թվականի ապրիլ։ Նախագիծն այս տարի ընդգրկել է քսանհինգ երիտասարդ դերասանների, որոնք ցանկանում են ծանոթանալ ֆրանսիացի արվեստի գործիչների աշխատանքային մեթոդաբանությանը, թատրոնի ու…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանն ու Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել են լրագրողների հետ և ներկայացրել ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, որն ավելի վաղ հաստատվել էր Կառավարության նիստում:
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ ռազմավարությունը կառուցված է…
Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում ներկայացրել է նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման պահանջները: Նա պատասխանել է նաև ոլորտային մի շարք հարցերի վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:
Կամավոր ատեստավորման կարգում նախատեսվում են մի շարք փոփոխություններ
Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի՝ ավարտվել է ուսուցիչների՝ այս…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության հումանիտար կենտրոնի տաղավարում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կրթությանը վերաբերող աջակցության ծրագրերի իրականացման գործընթացը:
ԿԳՄՍ նախարարի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 18-ի տվյալներով ԼՂ-ից բռնի տեղահանված 14848 աշակերտ արդեն իսկ գրանցված է ՀՀ դպրոցներում և հաճախում է դասերի: Ըստ մարզերի՝ բաշխվածությունը…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հոկտեմբերի 7-ին և 8-ին կկայանա ֆրանսիացի հեղինակ Ֆլորիան Զելլերի «Որդին» ներկայացման պրեմիերան:
Այս կապակցությամբ «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն այսօր Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում հանդես են եկել մամուլի ասուլիսով և մանրամասներ ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս պահին ՀՀ տարբեր դպրոցներ են դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նոր ուսումնական տարվա նախաշեմին հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելու նոր չափորոշչի ներդրման փուլային աշխատանքների ընթացքը:
«Ողջ տարվա ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, և դեռ շատ անելիքներ կան: Նոր ուսումնական տարում ՀՀ բոլոր դպրոցներում փուլային եղանակով կներդրվի նոր չափորոշիչը 2-րդ, 5-րդ,…
«Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված 2023/24 ուսումնական տարվա ընդունելության քննությունների արդյունքներին:
Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը և Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
Կարո Նասիբյանը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ՝ 2023 թվականին բարձրագույն ուսումնական…