ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք

Ապրիլի 27, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 21-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում ոգեկոչման արարողություն էր` նվիրված Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցին: Այն կազմակերպել էր դպրոցի աշակերտական խորհուրդը:

Օրվա կեսին դպրոցում տեղի ունեցավ մոմավառություն` ոգեկոչելով մեկ և կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Դպրոցի ուսուցչական կազմը և աշակերտությունը, մի-մի մոմ ձեռքներին, Ծիծեռնակաբերդի մակետի մոտ հիշատակեցին դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած  մեծ ողբերգությունը և վառեցին իրենց մոմերը` հավերժ անմեռ սրբադասված զոհերի հիշատակին: Օրվա հաջորդ մասում դպրոցի տարբեր դասարանների աշակերտների ուժերով կազմակերպվեց ներկայացում-միջոցառում: Հերոսական երգերի ուղեկցությամբ աշակերտները  ներկայացրին մեր ժողովրդի ողբերգական պատմությունը, բայց և նրա ոգու և գոյատևման պայքարը, նրա հավերժության գաղտնիքը: Հնչեցրին ազգային-ազատագրական երգեր, ներկայացրին պարային շարքեր:

Օրվա խորհուրդը իր շուրջն էր համախմբել դպրոցի բոլոր աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին:

Երդումի նման հնչեց աշակերտների խոսքը. «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»: