ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն

Փետրվարի 19, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները շարունակում են մրցելույթները Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները զբաղեցրել են հայ ծանրորդները: Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ արդյունքով (166+209) կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 374 կգ արդյունք (169+205) և դարձել արծաթե մեդալակիր:

Նշենք՝ պոկում վարժության արդյունքներով Հովհաննիսյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 169 կգ կշռող ծանրաձողը, իսկ Մկրտչյանը 166 կգ արդյունքով դարձել է փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժության արդյունքներով Մկրտչյանը նվաճել է նաև փոքր ոսկե (209 կգ), իսկ Հովհաննիսյանը՝ փոքր արծաթե մեդալը (205 կգ):

Երեկ մրցահարթակ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչը՝ կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը, երկամարտի 220 կգ արդյունքով (95+125) զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Ավելի վաղ Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանն էլ դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ երկամարտում ցույց տալով 336 կգ (154+182) արդյունք: Պոկում վարժության արդյունքներով էլ Ռաֆիկ Հարությունյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ երկու հաջող մոտեցումներից հետո գլխավերևում պահելով 154 կգ կշռող ծանրաձողը:

Նշենք՝ Հարությունյանի պարգևատրումն իրականացրել է միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:

Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտել է նաև Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը՝ երկամարտում գրանցելով 365 կգ արդյունք (170+195) և զբաղեցնելով 5-րդ տեղը:

Այսօր՝ փետրվարի 19-ին, Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգա 5 ծանրորդ: Ժամը 16:00-ից պայքարի մեջ կմտնեն 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը, ժամը 19:00-ից մրցահարթակը կտրամադրվի 109 կգ քաշային ծանրորդներին. այս քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Պետրոս Պետրոսյանը: Ժամը 22:00-ից մրցահարթակ դուրս կգան Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Տաթև Հակոբյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը:

Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Լուսանկարը՝ Արմենպրեսի

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)