ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դասը նվիրված էր Հովհ. Թումանյանին

Փետրվարի 20, 2024
Դպրոցական անցուդարձ

Նա մեծ էր հողով, արյունով , արմատներ ուներ նա հողում,
Իր երգերը գեղջուկ նաիրցու քրտինքով էր ողողում,
Հանճարեղ երգերում նրա իր երկրի արևն էր շողում,
Նա մեծ էր հողով, արյունով, արմատներ ուներ նա հողում...

Ե. Չարենց

Պետությունը ամուր է, երբ ամուր են նրա հիմքերը, իսկ պետության հիմքերը նրա անցած պատմական ուղին է, արվեստը, հերոսական պայքարը, մշակույթը...

Հարուստ է մեր մշակույթը, որ սկիզբ է առնում անհիշելի ժամանակներից, և այդ մշակույթի պատմական հոլովույթում իր առանձնակի դերն ունի մի մարդ, ում ժողովուրդը ճանաչում է իբրև Ամենայն հայոց բանաստեղծ։

Այսօր` փետրվարի 19֊ին` Մեծ լոռեցու ծննդյան օրը, Եղվարդի N 3 հիմնական դպրոցի երրորդ «ա» դասարանում (դասվար` Լ. Արզումանյան) «Հայ մեծերը» խորագիրը կրող համադպրոցական միջոցառման շրջանակներում դասղեկի բաց դասը նվիրված էր Հովհ. Թումանյանին։

Երգ, պար,ասմունք և, իհարկե, բեմականացում, որի միջոցով հիշեցին մեծ բանաստեղծի անմահ գործերը։

Թումանյանը արդիական է նաև այսօր. նա ասելիք ունի մեր մատաղ սերնդին։

Ճանաչեն'ք մեր մեծերին։

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)