ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախագիծ. փոփոխություններ արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման կարգում

Փետրվարի 21, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Հաշվի առնելով արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների մասնագիտական պատրաստվածության և կարողունակությունների բարձրացմանը զուգահեռ համահունչ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է կարգում կատարել համապատասխան փոփոխություններ ու լրացումներ։

Մասնավորապես՝ ատեստավորումն անցած մանկավարժական աշխատողներին լրավճար կտրամադրվի կարգով սահմանված դեպքերում` 5 տարի ժամկետով` փաստացի դասավանդելու դեպքում՝ անկախ նրանից, թե որ ուղղությամբ է ատեստավորվել:

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ արտադպրոցական ուսումնական հաստատություններում դրույքաչափերը խիստ տարբեր են՝ ըստ տարբեր համայնքների՝ կախված համայնքների բյուջեներից, սահմանվել է ամրագրված լրավճար հետևյալ տրամաբանությամբ․

Ատեստավորման արդյունքում՝

  1. 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138 667 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից․
  2. 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 112 000 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից․
  3. 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 82 000 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից.
  4. 60-69 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 55 333 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից։

Այսպիսով՝ նախագծով առաջարկվող փոփոխությունները կնպաստեն մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման պայմանների բարելավմանը, ինչպես նաև կադրային համալրման և ուսուցման գործընթացի բարձրացման արդյունավետությանը։

Առաջարկվող լրացումները թույլ կտան նաև մեծացնել համակարգի գործառնության արդյունավետությունը և զարգացման հնարավորությունները, ապահովել մանկավարժների մասնագիտական զարգացման շարունակականությունը և կատարելագործել ուսհաստատությունների կառավարման մեխանիզմները։

Նախագծով սահմանվել է, որ որոշման պահանջները չեն տարածվում 2023 թվականին կամավոր ատեստավորում անցած մանկավարժական աշխատողների վրա։

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մարտի 7-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)