ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նժդեհյան ոգի էր տիրում Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցում

Փետրվարի 21, 2024
Դպրոցական անցուդարձ

Հայոց բանակի կազմավորմանն ընդառաջ ՄԿԱ-ի գծով տ/տ Ս.Բաղդասարյանը, ԴԱԿ Ա.Ավագյանը կազմակերպել էին միջոցառում, որն ողողված էր հայրենասիրական ոգով ու շնչով, Նժդեհյան գաղափարախոսությամբ։

Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լ.Սողոմոնյանի նախաձեռնությամբ էլ սովորողները ցուցադրեցին սպորտային համարներ։

Դպրոցի տնօրեն՝ տիկին Է.Մուրադյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման համար, նշելով, որ միջոցառումը իր տեսակով տարբերվող էր, ինքնատիպ, հուզիչ, սեր ու ոգի կար յուրաքանչյուրի խոսքում։

Միջոցառման ավարտից հետո 8ա, 9ա,բ,գ դասարանները իրենց դասղեկների, ՄԿԱ-ի գծով տ/տ Ս.Բաղդասարյանի, զինղեկ՝ Օ.Ղարիբյանի, ԴԱԿ Ա.Ավագյանի ուղեկցությամբ այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու, խնկարկելու, ծաղիկներ խոնարհելու։