ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անաղարտ պահենք ոսկեղենիկ Մայրենին

Փետրվարի 22, 2024
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում փետրվարի 21-ին անցկացվեց «Անաղարտ պահենք ոսկեղենիկը» խորագրով գրական –երաժշտական ցերեկույթ` նվիրված Մայրենիի միջազգային օրվան: Բեմականացվեցին հատվածներ Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքան» պատմվածքից և «Տիգրան Մեծի» պատգամը:

Միջոցառումն հագեցած էր գեղեցիկ խոսքով , ասմունքով, երգերով , «Ես իմ անուշ Հայաստանի» պարով, որը ներկայացրեց 7-րդբ դասարանի աշակերտուհի Սոնա Բադեյանը:

Ցերեկույթն ավարտվեց մեծ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի «Երդումով», որը հնչեցրին 8-րդա դասարանի տղաները` Արամը, Աշոտը, Արթուրը, Արմենը, Հայրապետը և 7-րդբ դասարանի աշակերտ Մաքսիմ Մկրտչյանի խոսքով. ,,Ես կոչ եմ անում բոլոր հայերին, աշխարհի որ ծայրում էլ լինեն. եկեք հավատարմության երդում տանք մեր մայրենիին, հպարտությամբ կրենք ու անաղարտ պահենք,, :

Հայոց լեզվի, գրականության և գրաբարի առարկայական
մ/մ նախագահ Ջ.Դանիելյան