ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ճանաչենք մեր մեծերին և հպարտանանք նրանցով. Հայկական Վերդի` Տիգրան Չուխաջյան – 180

Ապրիլի 27, 2017
Դպրոցական անցուդարձ

«Չուխաջյանը առհավետ կմնա պատմության մեջ ոչ միայն որպես հրաշալի երաժիշտ, հայ երաժշտական թատրոնի հիմնադիր, այլև` իր ժողովրդի հայրենասեր և քաջարի զավակ»

Արամ Խաչատրյան

ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության պետական  քաղաքականության շրջանակներում իրականացնում է «Մեր մեծերը» ծրագիրը,որի նպատակը նոր ձևավորվող սերնդի մեջ հայրենասիրության արմատավորելն ու հայապահպանության նպաստելն է: 2017 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվել է նաև նշանավոր կոմպոզիտոր, ազգային օպերայի հիմնադիր  Տիգրան Չուխաջյանը  (180-ամյակ): Կյանքից ստացած յուրաքանչյուր հարված խոր արձագանք է գտել կոմպոզիտորի ստեղծագործություններում, ուր հնչում է գողտրիկ մի մեղեդի և այդ մեղեդու ձայնը սթափեցնող է, կոչ ճշմարտության և բարության, մարտահրավեր անարդար թշնամու դեմ:Մեծագույն տառապանքից ծնված իր երգերով նա լույս է սփռում հայ ժողովրդի դժվարին ճանապարհին, այն ժողովրդի,որի արվեստի համամարդկային գլուխգործոցներ է ստեղծել:Տիգրան Չուխաջյանին երաժշտական աշխարհում հաճախ հայկական Վերդի են համարում:

2017թվականի ապրիլի 26-ին  Կոտայքի մարզի Հրազդանի  Ասքանազ Մռավյանի անվան հ.4 հիմնական դպրոցի VԲ դասարանում երաժշտության  ուսուցչուհի Գարունիկ Պետրոսյանի նախաձեռնությամբ անցկացվեց  բաց տեսադաս,որին ներկա էին տնօրինությունը,ուսուցչներ,ծնողներ: Ցուցադրվեցին հետաքրքիր տեսաֆիլմեր, ներկայացվեց բեմականացում  «Արշակ II» ստեղծագործությունից: Տպավորված էին բոլորը:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)