ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ «Փեթակ» Շաբաթօրեայ Դպրոցը Տօնեց Վարդանանց Տօնը

Փետրվարի 23, 2024
Սփյուռքի լրատու

Քաջ Վարդանի Տօնն է Այսօր

17 Փետրուար, 2024 Շաբաթ օր, Փասատենա քաղաքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ «Փեթակ» շաբաթօրեայ դպրոցը, ծնողներու եւ հիւրերու ներկայութեամբ մեծ շուքով տօնեց Վարդանանց Տօնը: Դպրոցի տնօրէն Նորայր Տատուրեանը ներկայացուց օրուան իմաստը, խորհուրդը, ապա յայտագրին ուրուագիծը: 2րդ, 3րդ եւ Աւագ կարգի աշակերնտերը ուսուցչուհիներ Ազնիւ Սէրայտարեանի եւ Մարալ Դաւիթեանի առաջնորդութեամբ բեմի վրայ արտասանեցին Վարդան Մամիկոնեանին եւ իր զինուորներուն նուիրուած ոտանաւորներ, հնչեցուցին «Հայ աշակերտին ուխտը», լիաթոք երգեցին օրուան յատուկ երգեր, ինչպէս նաեւ «Անուշ Հայրենիք» հայրենասիրական երգը: 

Օր. Ազնիւ Սէրայտարեանը սահիկներու ցուցադրութեամբ, պատկերաւոր ձեւով եւ փոքրիկներուն հասկնալի պարզունակ լեզուով ներկայացուց Աւարայրի ճակատամարտը եւ այդ պատերազմի հետ յիշուող պատմական դէմքերը. Վարդան Մաիկոնեանը, Ղեւոնդ Երէցը, Եղիշէ Պատմիչը, պարսկական պատերազմիկ փիղերը եւ այլն: 

Աշակերտները հետաքրքրութեամբ դիտեցին Աւարայրի ճակատամարտի գծագրական նոր, կարճատեւ շարժանկար մը, որ նախատեսուած էր դպրոցականներու համար: Փոքրիկներու, ինչպէս նաեւ չափահասերու համար անկասկած, եզակի փորձառութիւն էր, որ անոնք արեւմտահայերէն շարժանկար մը դիտեցին: 

Ապա յոտնկայս ծափողջիւններով, հանդիսապէս, զինուորներու յատուկ համաչափ քայլերով սրահ մուտք գործեցին մանկապարտէզի աշակերտները: Անոնց հանդիսասրահ մուտքը ծնողներուն, մեծ հայրերուն եւ մեծ մայրերուն պարգեւեց հպարտութիւն: Սանիկները իրենց համակրելի կեցուածքով ստեղծեցին ցնծուն մթնոլորտ: 

Իւրաքանչիւր 4-6 տարեկան տղայ եւ աղջնակ սուրով, վահանով, խաչով եւ թաւշակարմիր շրջազգեստով դարձեր էր Վարդան մը կամ հայոց իշխանուհի մը: Անոնք մանկապարտիզպանուհի Օր. Անի Մարսէլեանի եւ դասարանի երիտասարդ օգնականուհի Օր. Էլեն Վարդանեանի առաջնորդութեամբ, ոգեւոր շունչով արտասանեցին ոտանաւորներ եւ երգեր: Ապա ամբողջ սրահը միաբերան երգեց Հայաստանի Հանրապետութեան օրհներգը եւ Տէրունական աղօթքը ու հանդէսը հասաւ իր աւարտին: 

Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ Փեթակ շաբաթօրեայ դպրոցը 4-14 տարեկան հայորդիներուն կու տայ հայեցի դաստիարակութիւն, թէ կը սորվեցնէ հայոց լեզուն եւ թէ՝ ազգային եւ հոգեւոր ճոխ ձեռնարկներու միջոցով կը կերտէ հայկական ինքնութիւն: Դպրոցի արձանագրութիւնը միշտ բաց է: Պատգամ ձգել՝ 1626 660 9443, գրել՝ stgregorysaturdayschool@gmail.com

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)