ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայր իմ անուշ

Ապրիլի 27, 2017
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցի դահլիճում ապրիլի 13-ին տեղի ունեցավ «Մայր իմ անուշ» խորագրով միջոցառում, որին ներկա էին դպրոցի տնօրենությունը, մանկավարժներ, ծնողներ և աշակերտներ: Այն կազմակերպել էր մայրենիի ուսուցչուհի Ս. Մելքոնյանը: Դահլիճը խորագրին համապատասխան պաստառներով և նկարներով կահավորված էր: Աշակերտներն ասմունքում էին դանդաղ երաժշտության ուղեկցությամբ, ինչպես նաև մայրական սերը և հոգատարությունը նկարագրող տեսանյութերի ցուցադրությամբ: Ասմունքը երկու անգամ ընդմիջվեց երգով և մեկ անգամ պարով՝ «Ծիրանափող» անունով: Վերջում բոլորն արտահայտեցին իրենց ստացած բավականությունն ու գոհունակությունը: