Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի երկրորդ խաղում սեփական հարկի տակ տակ ընդունել է Ալբանիայի ընտրանուն և 84:79 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն Անդրե Սպայթ Մկչտչյանն էր (Հայաստան)՝ վաստակած 31 միավորով. նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 4 արդյունավետ փոխանցում:
29-ամյա բասկետբոլիստը լրագրողների հետ զրույցում նշել է՝ հայրենիքում հաղթանակի հասնելն առանձնակի կարևոր է իր համար. «Մենք պարտավոր էինք հաղթելու միավորների առավել մեծ տարբերությամբ: Երբեք չեմ սիրում պարտվել Հայաստանում, և հիմա ուրախ եմ այս հաղթանակի համար: Ալբանիան շատ լավ խաղ էր ցուցադրում: Շատ մեծ ճնշում էին գործադրում ինձ և Քրիս Ջոնսի վրա: Հստակ գիտեին, թե ինչ պետք է անեն պաշտպանվելիս: Այդուհանդերձ, շատ ուրախ եմ, որ կարողացանք հաղթել: Այս ամենը Հայաստանի ու մեր հիանալի երկրպագուների համար է, որնք այսօր ֆանտաստիկ էին»:
Հայաստանի հավաքականի կազմում տպավորիչ խաղով աչքի է ընկել նաև 34-ամյա Զարեհ Զարգարյանը: Նրա խոսքով՝ ազգային թիմի մարզաշապիկը կրելը մեծ պատիվ է:
«Ի տարբերություն Ալբանիայի ընտրանու, որը հասցրել էր մեզ ուսումնասիրել անցած շաբաթ Ավստրիայի հետ խաղում, մենք այդ հնարավորությունը չէինք ունեցել: Մեզ համար ամեն ինչ նոր էր նրանց կատարմամբ: Կարևորը՝ միասնական էինք ու ցույց տվեցինք այն, ինչ պետք էր: Դաշտի երկու ամենալավ խաղացողները՝ Քրիս Ջոնսն ու Անդրե Սպայթ Մկրտչյանը, մեր թիմում էին. Սա մեծ առավելություն էր: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին՝ շատ էի կարոտել: Սա իմ հայրենիքն է. երբ էլ ինձ կանչեն՝ կգամ: Ճիշտ է՝ արդեն տարիքով եմ, բայց երբ հագնում եմ այս մարզաշապիկը, մեծ հպարտություն եմ զգում: Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին հիանալի աջակցության համար: Մեզ շատ էին օգնում»,- ասել է Զարգարյանը, որը 2016 թվականից հետո առաջին անգամ էր միացել թիմին:
Հիշեցնենք՝ ԱԱ-2027-ի նախընտրական առաջին փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականն օրեր առաջ Վիեննայում մրցել էր Ավստրիայի հավաքականի հետ և պարտվել 91:106 հաշվով:
Մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին՝ Երևանում հյուրընկալելով Ավստրիային: Անցկացրած երկու խաղերից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով գլխավորում է C ենթախմբի մրցաշարային աղյուսակը: Ավստրիան ու Ալբանիան մեկական խաղերից հետո զբաղեցնում են երկրորդ և երրորդ տեղերը՝ համապաստախանաբար 2 և 1 միավորներով:
Աշխարհի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են 10 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն ենթախմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը և երկրորդ հորիզոնականում հայտնված լավագույն արդյունքով հավաքականը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ