ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ռոմեո և Ջուլիետ»՝ ներկայացում Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցում

Ապրիլի 28, 2017
Դպրոցական անցուդարձ

 Շեքսպիրյան սիրո հավերժական ընկալումը աշակերտների շուրթերով.ապրիլի 20-ը սիրո ընկալման այս յուրօրինակ ներկայացմանն արժանացավ։ Բեմադրվեց «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունը՝ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Ն. Մելքոնյանի կազմակերպմամբ, իններորդցիների բեմական հմուտ խաղի միջոցով։ Այս ամենի մեջ ամենաարտասովորն այն էր,որ բեմական խաղն ընթանում էր անգլերենով,վարժ,սահուն և ինքնավստահ խոսքով։ Բեմական  հանդերձանքը, ձևավորումը, դասական երաժշտության ելևէջները հետաքրքիր կերպով հանդիսատեսին ներկայացրին  ժամանակի պալատական կյանքի խարդավանքները, պարահանդեսային ճոխությունը,անպաշտպան և ողբերգական հանգուցալուծման արժանացած սիրո պատմությունը։

Հումանիտար առարկաների մեթոդական միավորում