ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցության» հիմնարկի հետ համատեղ, մեկնարկում են «Դպրոցականի հետ համատեղ լավագույն մինի այգի» ամենամյա չորրորդ մրցույթը:
Այս նախաձեռնությունը դպրոցների համար հարթակ է՝ ցուցադրելու իրենց ստեղծարարությունն ու նորարարությունը, սովորողների շրջանում խթանելու կայուն գյուղատնտեսության և առողջ սնվելու մասին գիտելիքների հանրայնացումը, բարձրացնելու կրթության մակարդակը:
Մրցույթը «Դպրոցական սնունդ» ծրագրի բաղադրիչ մասն է և միտված է խրախուսելու դպրոցական այգիների հիմնումը ողջ երկրում: Մրցույթի նպատակն է ոչ միայն բազմազան դարձնել դպրոցական սննդի մեջ օգտագործվող թարմ բանջարեղենի և կանաչիների տեսականին, այլ նաև երեխաների մեջ փոքր տարիքից օրգանական գյուղատնտեսության հանդեպ հետաքրքրություն առաջացնել՝ նրանց ծանոթացնելով հողի մշակման հիմունքներին և նորարար մոտեցումներին:
2024 թ. մրցույթն իրականացվում է «Գարնանային արկածները» խորագրով։ Գարունը նշանավորում է նոր կյանքի սկիզբը․ այն այգեգործների սիրելի ժամանակաշրջանն է, բայց նաև լի է մարտահրավերներով: Բերքի որակն ու քանակը կախված են գարնանային աշխատանքի ողջ ընթացքից: Ուստի, այս տարվա մրցույթը կենտրոնացած է դպրոցական այգիներում գարնանը կատարվող աշխատանքների վրա՝ շեշտադրելով հողի օրգանական մշակության մեթոդները:
Բացի այգին խնամելուց՝ մասնակից դպրոցներին այս տարի առաջարկվում է այգիները ստեղծելիս ոգեշնչվել երեխաների սիրելի գարնանային ուտեստները պատկերող նկարներից: Գաղափարը միտք ունի խորացնել դպրոցակաների շրջանում կայուն գյուղատնտեսության և առողջ սնվելու սովորույթների կարևորության ըմբռնումը՝ միևնույն ժամանակ խրախուսելով ստեղծարարությունը և նորարարությունը:
Կրթական բաղադրիչն ուժեղացնելու համար աշակերտներին առաջարկվում է ստեղծել ագրոակումբներ (գյուղատնտեսական ակումբներ)՝ համագործակցության և գիտելիքների փոխանակման նպատակով:
Մրցույթի այս տարվա առանձնահատկությունը երկու հիմնական անվանակարգերի առկայությունն է.
«Դպրոցական լավագույն մինի այգի». նախատեսված է այն դպրոցների համար, որոնք ունեն հարմար պայմաններ՝ գարնանային սեզոնին դպրոցի տարածքում մինի այգի հիմնելու և մշակելու համար:
«Լավագույն այգին պատուհանագոգին». հարմար է ավելի ցուրտ շրջաններում գտնվող կամ սահմանափակ բացօթյա տարածք ունեցող դպրոցների համար: Այս անվանակարգը թույլ է տալիս դպրոցներին ստեղծել մինի այգիներ դպրոցական շենքի ներսում:
Մրցանակները սպասում են յուրաքանչյուր անվանակարգի լավագույն երեք հաղթողներին: «Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթի հաղթողը կստանա 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ «Լավագույն այգին պատուհանագոգին» անվանակարգի հաղթողը՝ 500 ԱՄՆ դոլար արժողությամբ մրցանակ: Յուրաքանչյուր անվանակարգում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած դպրոցները կստանան արժեքավոր մրցանակներ։ Կլինեն նաև լրացուցիչ անվանակարգեր՝ մասնակիցների եզակի կամ ստեղծագործ գաղափարները գնահատելու և պարգևատրելու համար:
Մրցույթը կազմված է երկու փուլից.
1-ին փուլի ընթացքում դպրոցները պետք է լրացնեն և ներկայացնեն գրանցման հայտը՝ մրցույթին մասնակցելու համար: Գրանցման վերջնաժամկետն է 2024 թ. ապրիլի 1-ը:
2-րդ փուլում դպրոցներից պահանջվում է կազմել և ներկայացնել դիմումի համապարփակ փաթեթ: Այս փաթեթը պետք է ներկայացնի դպրոցական այգին ստեղծելու և զարգացնելու նրանց փորձը, ինչպես նաև ցույց տա կայուն գյուղատնտեսության և առողջ սնվելու վերաբերյալ նրանց գիտելիքներն ու պատկերացումները:
Ծրագրի փաթեթների ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. հուլիսի 1-ը։
Ընտրող հանձնաժողովը կգնահատի հայտերը և կհայտարարի հաղթողներին մինչև 2024 թ. օգոստոսի 1-ը:
«Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթը 2021 թվականից Հայաստանում դարձել է ամենամյա ավանդույթ՝ միավորելով աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին և գյուղատնտեսության մասնագետներին՝ մինի այգիներ հիմնելու, դպրոցական սնունդը բարելավելու և գյուղատնտեսության հիմունքները սովորեցնելու գաղափարի շուրջ։ Մրցույթի դրական արդյունքը շատ արագ ակնհայտ դարձավ․ ամեն տարի դպրոցները ցուցադրում են ավելի ու ավելի նորարար գաղափարներ և նախագծեր:
Տեղեկատվություն այն դպրոցների համար, որոնք ցանկանում են մասնակցել մրցույթին։
Այն դպրոցները, որոնք ցանկանում են մասնակցել, կարող են այցելել https://drive.google.com/file/d/1H3nMJw72B44tM9PxwKtFM9ZhNMj_mzXa/view?usp=sharing՝ միջոցառման մասին համապարփակ տեղեկատվության, կանոնների և գրանցման պահանջների հետ ծանոթանալու համար:
Եթե մրցույթի հետ կապված լրացուցիչ հարցեր առաջանան, կազմակերպիչները սիրով կպատասխանեն դրանց և ցանկացած խորհրդատվություն կտան minigarden.armenia@gmail.com էլեկտրոնային փոստի միջոցով։
Վերջին նորություններին և թարմացումներին կարող եք տեղեկանալ մրցույթի ֆեյսբուքյան հատուկ էջից: Էջին հետևելով՝ բաց չեք թողնի բոլոր կարևոր հայտարարությունները, վերջնաժամկետների կամ մրցույթի պահանջների փոփոխության մասին տեղեկությունները, որոնք կարող են ազդել ձեր դպրոցի հայտադիմումի վրա:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ