ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Դասավանդում հանուն հաջողության» համաժողով՝ անգլերեն դասավանդող ուսուցիչների համար

Մարտի 4, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնած «Դասավանդում հանուն հաջողության» խորագրով երկօրյա համաժողովի բացմանը՝ նախատեսված անգլերեն դասավանդող ուսուցիչների համար:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Փոլ Մորիսը, Բրիտանական խորհրդի Անգլերեն գլոբալ ծրագրերի ղեկավար Մայքլ Քոնոլին:
Համաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել Երևանի և ՀՀ մարզերի՝ անգլերեն դասավանդող ավելի քան 800 ուսուցիչներ. հայտատուների շուրջ 50 %-ը ՀՀ մարզերից է:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ամենօրյա պատասխանատու աշխատանքի համար: Նա ընդգծել է, որ պետության համար ամենաառանցքային հարցերից է ուսուցիչների հանդեպ վարվող քաղաքականությունը՝ ապահովելու նրանց անհրաժեշտ պայմաններով, արժանապատիվ վարձատրությամբ և աջակցող գործիքներով՝ արդյունավետ վերապատրաստումների միջոցով:

«Տարիներ շարունակ պետությունը որոշակի ֆինանսավորում է հատկացրել վերապատրաստումների համար՝ փորձելով խրախուսել ուսուցիչների մասնագիտական զարգացումը: Այսօր ավելի քան հասունացել է այդ համակարգը փոխելու հրամայականը. չեն կարող բոլոր ուսուցիչներն անցնել նույն վերապատրաստման համակարգով, քանի որ դա արդյունավետ չէ ո՛չ ուսուցիչների, ո՛չ պետության համար,- ասել է նախարարը և նշել, որ դրական արդյունքը պահանջում է միասնական ջանքեր,- առաջին հերթին դուք պետք է մեզ հուշեք, թե որ ուղղություններով աջակցության կարիք ունեք, և մենք՝ որպես պետություն, պետք է մշակենք մեխանիզմներ և գործիքներ՝ ուսուցչին տրամադրելու իր կարիքին համապատասխան աջակցություն»:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում կներդրվի մասնագիտական զարգացման նոր համակարգ, որի առաջամարտիկները անգլերեն դասավանդող ուսուցիչներն են լինելու:
«Շատ ոգևորող է ձեզ այստեղ տեսնելը, ինչը ցույց է տալիս ձեր վերաբերմունքն ու սրտացավությունն աշխատանքի նկատմամբ: Այս համաժողովին ձեր ներկայությամբ դուք հնարավորություն ունեք ծանոթանալու միմյանց փորձառությանը, լսելու հաջող նախաձեռնությունների մասին և միասին քննարկելու, թե ինչպես դրանք կարող եք կիրառել ձեր հետագա աշխատանքում: Կրթությունն ու իրենց աշխատանքը կարևորող այսքան մանկավարժների ներկայությունը վստահություն է ներշնչում, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում և չհաջողելու հնարավորություն պարզապես չունենք»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Բրիտանական խորհրդի գործընկերներին, որոնց հետևողական աջակցությամբ ու համագործակցությամբ մշակվել է մասնագիտական աջակցության նոր հայեցակարգ: Այն, ըստ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանի, հնարավորինս հարմարեցված է կրթական ոլորտի նոր պահանջներին ու կարիքներին, լայն հնարավորություն է տալիս համակարգված իրականացնել մասնագիտական զարգացման աշխատանքներ ոչ միայն անգլերեն, այլև մյուս առարկաներ դասավանդող ուսուցիչներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ հատկապես շեշտադրելով ուսուցիչների մասնագիտական զարգացման մեխանիզմները, անդրադառնալով հերթական և կամավոր ատեստավորմանը, տարակարգի շնորհմանը:

«Շատ կարևոր է այնպես փոխկապակցել հերթական և կամավոր ատեստավորման, տարակարգի շնորհման գործընթացները, որպեսզի դրանք միմյանց փոխլրացնեն: Անդրադառնալով տարակարգի շնորհմանը՝ պետք է ընդգծել, որ այն նախևառաջ ուսուցչի մանակավարժական հմտությունների մասին է, ինչը միայն փաստաթղթերով հնարավոր չէ որոշել: Դրանք պետք է այնքան ինֆորմատիվ լինեն, որ գնահատող հանձնաժողովը կարողանա հասկանալ՝ ուսուցիչը գիտի՞ դասը ճիշտ պլանավորել, կոնկրետ իրավիճակում ճիշտ կողմնորոշվել, թե՞ ոչ: Հերթական ատեստավորման համակարգում առանձնացվել է մասնագիտական զարգացման 4 մակարդակ. յուրաքանչյուր ուսուցիչ ինքն է գնահատելու իր կարիքը՝ ինքնագնահատման թերթիկը լրացնելով: Գնահատում իրականացնելու է նաև տնօրենը, և ստանալու ենք այն պատկերը, թե որ մակարդակում և ինչ մոդուլով է վերապատրաստվելու ուսուցիչը»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը: Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ հերթական վերապատրաստման 5-ամյա ժամկետը հանվել է. սկսնակ ուսուցիչները մեկ տարվա ընթացքում պարտադիր պետք է վերապատրաստվեն: 2-րդ մակարդակի համար սահմանվել է 3 տարի, 3-րդ և 4-րդ մակարդակի համար՝ 5 տարի:

«Այս գործընթացը, որում շեշտվում են մեթոդական կարողությունները, ուղղակիորեն կապվելու է կամավոր ատեստավորման հետ, որն էլ ստուգում է ուսուցչի մասնագիտական գիտելիքը: Ուսուցիչը որպես կարիք կարող է նշել առարկայական գիտելիքի վերապատրաստումը, որից հետո կմասնակցի կամավոր ատեստավորմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և հավելել, որ աշխատանքներ են տարվում՝ կրճատելու տարակարգի շնորհման անհրաժեշտ փաթեթը: Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ հերթական և կամավոր ատեստավորումների, տարակարգի շնորհման գործընթացներն ուղիղ փոխկապակցված են վարձատրության մեխանիզմի հետ, որն արդեն իսկ գործակվում է:

Երկօրյա համաժողովի ընթացքում պանելային հանդիպումներով քննարկվելու են մի շարք թեմաներ՝ անգլերենի զարգացման հեռանկարները, դասարաններում միջմշակութային հաղորդակցության զարգացումը, բառամթերքի հարստացմանն ուղղված մեթոդները, SMART նախագծերի ներառումը դասընթացում, լսումների արդյունավետության բարձրացում, ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման համաշխարհային և տեղական փորձի ուսումնասիրում և այլն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)