ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ինքնակառավարումը որպես ինքնակազմակերպման և մասնագիտական կողմնորոշման հնարավորություն

Մարտի 4, 2024
Դպրոցական անցուդարձ

Դպրոցը դաստիարակում է երեխաներ, որոնք կկարողանան իրենց վրա վերցնել երկրի, ժողովրդի ապագայի պատասխանատվությունը:

Մեր դպրոցում այս կարողունությունների և հմտությունների փորձաշրջանն իրացվում է աշակերտական կառավարման միջոցով:

Ավանդական այս օրը սկսվեց գարնանաբույր տրամադրությամբ:

Վաղ առավոտյան փոխարինող աշակերտները ծաղիկներ նվիրեցին դպրոց ոտք դրած ուսուցիչներին, գարնանաշունչ տողեր ձոնեցին մեկմեկու:

Օրն անցավ հավեսով, գործընկերության ու փոխօգնության սկզբունքով: Բոլոր ռեսուրները ներդրվեցին մասնագիտական կողմնորոշման խելամիտ պահանջներին:

Դպրոցի տնօրենի տեղակալ Ալինա Մկրտչյանը գոհունակությամբ դրվատեց աշակերտական նախաձեռնությունը և նշեց, որ տարեց-տարի առավել պատասխանատվությամբ են գործում հաստիքային պաշտոններ զբաղեցնող սովորողները:

ՄԿԱ գծով տեղակալ Անահիտ Աղագուլյանը դիտարկումը կատարեց համալիր վերլուծությամբ և բարձր գնահատականի արժանացրեց աշակերտական խորհրդին:

_Մենք խրախուսում ենք աշակերտական նախաձեռնությունները, որի ընթացքում խորությամբ ենք ճանաչում ձեր կարողությունները, տեսնում ձեր ընդունակությունները, հպարտանում մեր արդյունքներով,- ամփոփեց դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը:

Կապանի N 5 հիմնական դպրոց