ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մանկապարտեզների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման համար դիմելու ձևաչափ

Մարտի 11, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման համար դիմելիս անհրաժեշտ է առաջնորդվել փաստաթղթեր ներկայացնելու հետևյալ ձևաչափով (մեթոդական ուղեցույց):

 

  1. Մանկավարժական աշխատողը տարակարգի շնորհման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով։
  2. Մանկավարժական աշխատողը դիմումը լրացնելիս նշում է նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) տվյալները, տարիքային խումբը, որում աշխատում է տվյալ ուսումնական տարում և տարակարգի աստիճանը, որի համար դիմում է: Դիմումի վերջում գրում է. «Կից ներկայացնում եմ ուղարկվող փաստաթղթերի և նյութերի ցանկը» նախադասությունը և դրանից հետո թվարկում ներկայացվող փաստաթղթերի անվանումները: Դիմումի տարբերակը ներկայացվում է ՀԱՎԵԼՎԱԾ-ում:
  3. Մանկավարժական աշխատողը ներկայացվող բոլոր փաստաթղթերը հավաքում է էլեկտրոնային թղթապանակներում։ Յուրաքանչյուր թղթապանակ կրում է այն բնութագրիչի համարը, որով մանկավարժական աշխատողը դիմում է տարակարգի շնորհման համար: Այդ թղթապանակում տեղադրվում են տվյալ բնութագրիչով պահանջվող համապատասխան նյութերը: Այլ անվանումներով թղթապանակները չեն դիտարկվելու։
  4. Նախադպրոցական կրթական հիմնական (փորձարարական) ծրագրերով աշխատող հաստատությունների մանկավարժական աշխատողներն իրենց թղթապանակների բովանդակությունը ներկայացնում են փորձարկվող ծրագրերի պահանջներին համապատասխան:
  5. Նախադպրոցական կրթական համալիր ծրագրերով աշխատող հաստատությունների մանկավարժական աշխատողներն իրենց թղթապանակների բովանդակությունը ներկայացնում են համալիր ծրագրերի պահանջներին համապատասխան:
  6. Տեքստային նյութերը ներկայացվում են .doc կամ .docx կամ .pdf ձևաչափով։
  7. Նկարները ներկայացվում են jpeg կամ png ձևաչափով։
  8. Տեսագրությունները ներկայացվում են ամբողջական՝ MP4 ձևաչափով։
  9. 1-ին բնութագրիչով դիմելու դեպքում մանկավարժական աշխատողը ներկայացնում է տեղեկանք այն կազմակերպությունից, որում ներգրավված է որպես վերապատրաստող: Տեղեկանքում նշվում է վերապատրաստումների իրականացման ժամանակահատվածը և ծրագրային այն բաժինը, որը վարել է մանկավարժական աշխատողը:
  10. 2-րդ բնութագրիչով դիմելու դեպքում մանկավարժական աշխատողը ներկայացնում է ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկը կամ ուսումնաօժանդակ նյութը երաշխավորելու մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը:
  11. 3-րդ բնութագրիչով դիմելու դեպքում մանկավարժական աշխատողը ներկայացնում է վերջին հինգ տարվա ընթացքում «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերից մեկում հաղթող ճանաչված լինելու մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը:
  12. 4-րդ բնութագրիչի «գ» ենթակետով դիմելու դեպքում ֆիզհրահանգիչը և երաժշտության դաստիարակը ներկայացնում են բոլոր այն տարիքային խմբերի համար երեք ամսվա ընթացքում կազմած ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորումը, որոնցում աշխատում են տարակարգի շնորհման համար դիմելու պահին և նախորդ վեց ամսվա ընթացքում իրենց մոտ կատարված պարապմունքների և տարբեր ռեժիմային պահերի դիտումների, լսումների արձանագրությունները:
  13. 5-րդ բնութագրիչը պարտադիր է տարակարգի շնորհման համար դիմող դաստիարակների, ֆիզհրահանգիչների և երաժշտության դաստիարակների համար: Նշված բնութագրիչով դիմելու դեպքում մանկավարժական աշխատողը ներկայացնում է տարակարգի համար դիմելու օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում դիդակտիկական տարբեր նպատակներով իրականացված երկու պարապմունքի կամ մեկ պարապմունքի և մեկ խաղ-զվարճալիքի պլանավորում և տեսագրություն: Տեսագրության հետ ներկայացվող պլանավորման մեջ հստակ ներկայացված պետք է լինի պարապմունքի/խաղ-զվարճալիքի սկիզբը, ընթացքը և ավարտը:

Մեթոդիստները կարող են տարակագի շնորհման համար ընտրել այս բնութագրիչը:

  1. 6-րդ բնութագրիչով դիմելու դեպքում մանկավարժական աշխատողը ներկայացնում է տվյալ ուսումնական տարում մշակված անհատական ուսուցման և զարգացման պլան (այսուհետ՝ ԱՈՒԶՊ), կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք (այսուհետ՝ ԿԶԱՊԿ) ունեցող սաների կրթության և զարգացման արդյունավետության մասին վկայող փաստեր՝ ԿԶԱՊԿ գնահատման արդյունքի փոփոխություն (առկայության դեպքում):
  2. 7-րդ բնութագրիչով դիմելու դեպքում նախադպրոցական կրթական հիմնական (փորձարարական) ծրագրերով աշխատող հաստատությունների մանկավարժական աշխատողները ներկայացնում են տվյալ ուսումնական տարում սաների զարգացման և կրթության արդյունքի գնահատման ընթացքը հավաստող փաստաթղթեր՝ ըստ նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի պահանջների:
  3. 7-րդ բնութագրիչով դիմելու դեպքում նախադպրոցական կրթական համալիր ծրագրերով աշխատող հաստատությունների մանկավարժական աշխատողները ներկայացնում են տվյալ ուսումնական տարում սաների զարգացման և կրթության արդյունքի գնահատման ընթացքը հավաստող այն փաստաթղթերը, որոնք կիրառվում են իրենց հաստատություններում:

Ներկայացված ձևաչափին չհամապատասխանող փաթեթները չեն դիտարկվելու։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…