ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր ներկա է եղել Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո և ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրի մեկնարկի արարողությանը:
Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նախարարության անունից շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանն անչափ կարևոր նախաձեռնության համար: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև դեսպան Աոկի Յուտակային իր գործունեությամբ մշակութային կառույցներին աջակցելու համար:
«Ուրախ ենք, որ այսպիսի նախաձեռնությունը գալիս է մի երկրից, որտեղ արդի տեխնոլոգիաների որակը շատ բարձր է, և որի շնորհիվ մենք ձեռք ենք բերում բարձրակարգ տեխնիկա: Այս տեխնիկան կծառայի ոչ միայն ֆիլհարմոնիկ նվագախմբին, այլև հայաստանյան և արտերկրի այն նվագախմբերին, երաժշտական խմբերին, որոնք ելույթներ կունենան Արամ Խաչատրյան համերգասրահում: Անդրադառնալով թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելին՝ նշեմ, որ ունենք շատ լավ օրինակ. պետական հատկացումների, մասնավոր և արտերկրի աջակցությունների շնորհիվ ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության նախաձեռնողականության արդյունքում վերանորոգվել է համերգասրահի դահլիճը: Այս դրամաշնորհի արդյունքում Արամ Խաչատրյան համերգասրահի դահլիճը կվերազինվի արդի տեխնիկայով՝ միջազգային ստանդարտներին համապատասխան: Ծրագրի նպատակն է Արամ Խաչատրյան համերգասրահը վերածել բարձրորակ, տեխնիկապես հագեցած մշակութային հարթակի, որտեղ հնարավոր կլինի իրականացնել նաև բարձրորակ ձայնագրություններ և հեռարձակումներ։ Ճապոնական կառավարության տրամադրած այս միջոցները լավագույնս կծառայեն բարձրակարգ համերգների, միջոցառումների, ձայնագրությունների իրականացմանը»,- նշել է Դանիել Դանիելյանը և մաղթել ծրագրի հաջող իրականացում:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանի տեղեկացմամբ՝ մինչև 72,000 ԱՄՆ դոլար կազմող դրամաշնորհն ուղղվելու է Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո և ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրին. «Ձեռք են բերվելու աուդիո և ձայնագրման ոլորտում աշխարհի առաջատար ճապոնական YAMAHA ընկերության CL1 և DM7 ձայնակառավարման 2 վահանակ: Այս գերժամանակակից սարքավորումները թույլ կտան Արամ Խաչատրյան համերգասրահում իրականացնել որակյալ համերգներ, որոնք պահանջում են ձայնի տեխնիկական լավ վերարտադրություն, միջազգային ստանդարտների համապատասխան ձայնագրություններ (CL1) և համերգների ուղիղ հեռարձակումներ (DM7)»,- ասել է Նորայր Նազարյանը և հավելել, որ վերջին անգամ Արամ Խաչատրյան համերգասրահի համար աուդիո և ձայնագրման սարքավորումներ են ձեռք բերվել 25 տարի առաջ՝ 1999 թվականին, կրկին Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային աջակցության շրջանակում:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական նշել է, որ կարճ ժամանակահատվածում արդեն զգացել է հայ ժողովրդի բարեկամական վերաբերմունքն ու հյուրընկալությունը, նկատել նաև, որ երկու երկրները՝ Հայաստանն ու Ճապոնիան, շատ նմանություններ ունեն. «Երկուսն էլ փոքր երկիր են՝ հարուստ երկար պատմությամբ, ավանդույթներով և հնագույն մշակույթով, և կիսում են սերը երաժշտության հանդեպ: Ծրագիրը հնարավորություն կտա այս գեղեցիկ համերգասրահում ելույթ ունեցող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին և այլ նվագախմբերին ու անհատ երաժիշտներին ձայնագրել և հեռարձակել համերգները շատ ավելի բարձր որակով, նոր և ժամանակակից սարքավորումներով, որոնք ձեռք են բերվելու այս աջակցության միջոցով: Հայաստանը հայտնի է իր պատմականորեն հարուստ երաժշտական մշակույթով, որը ստեղծել է այնպիսի հանրահռչակ երաժիշտներ և երգահաններ, ինչպիսիք են Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը և շատ ուրիշներ: Մեր նպատակն է պահպանել և փոխանցել այս ահռելի երաժշտական ժառանգությունը հաջորդ սերունդներին: Վստահ եմ, որ նոր ծրագրի միջոցով մենք կարող ենք նպաստել այս կարևոր առաքելությանը, որպեսզի մարդիկ կարողանան վայելել այն գլուխգործոցները, որոնք կկատարվեն Արամ Խաչատրյան համերգասրահում ճապոնական սարքավորումների և Հայաստանի, ինչպես նաև ամբողջ աշխարհի աշխարհահռչակ երաժիշտների ստեղծագործությունների համադրմամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ