ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ 2024 թվականի մարտի 15-ին և 16-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղը: Ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին և ընդգրկված է հոբելյանական միջոցառումների ծրագրում։
«Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության երևանյան առաջնախաղին ընդառաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս. բանախոսներն էին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը, նախագծի և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանը, ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին:
Փարաջանովի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց հոբելյանների ցանկում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ընդգծմամբ՝ հայ-ֆրանսիական բարեկամական և մշակութային կապերը բարձր մակարդակի վրա են և այդ համատեքստում տարբեր ոլորտներում առկա են հետաքրքիր գործընթացներ, որոնք վաղեմի բարեկամության և մշակութային սերտ կապերի արդյունք են: Անդրադառնալով ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի միջոցառումներին՝ նախարարի տեղակալը նշել է՝ Փարաջանովի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց հոբելյանների ցանկում: Ստեղծվել է անվանի կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների կառավարական հանձնաժողով, որի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ և ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում:
«Նռան գույնը» ներկայացումը Փարաջանովի գործի, մտքերի, էության, կյանքի ներշնչանքն է
«Հոբելյանական տարին մեկնարկել է հունվարի 9-ին՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը, և ողջ տարվա ընթացքում նախատեսվում են հոբելյանն արժևորող տարաբնույթ ծրագրեր: Արտերկրում, մասնավորաբար՝ Ֆրանսիայում, տարին բացվել է «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղով, որը Փարաջանովի գործի, մտքերի, էության, կյանքի ներշնչանքն է: Այս ամենը տեսել, զգացել և ներկայացրել է նախագծի խորեոգրաֆը՝ արտերկրի մեր գործընկեր Մուրադ Մերզուկին: Նախագծի միջոցով փարաջանովյան թեման համախմբել է հայ և ֆրանսիացի արվեստագետներին, փոխգործակցության դրսևորում է նաև ծրագրի համաֆինանսավորումը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Լիոնի Մետրոպոլի մասնակցությամբ: Հատկանշական է, որ ներկայացման պարողները հայ և ֆրանսիացի արտիստներն են, ինչն անչափ հետաքրքիր է, և հույս ունենք, որ նմանատիպ համագործակցությունները կլինեն շարունակական»,- նշել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել գործընկերներին համատեղ նախաձեռնության համար:
Փոխհամագործակցության կարևորությունը
Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը նույնպես ընդգծել է «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության շրջանակում փոխհամագործակցության կարևորությունը. «Ներկայացում, որն իր շուրջն է համախմբել հանճարեղ հայի նկարահանած ֆիլմի մոտիվներով ստեղծագործող ֆրանսիացի արվեստագետներին, որոնք այնուհետև հայկական մշակույթը տանելու և տարածելու են իրենց երկրում: Մշակույթը ոչ միայն արձանագրվում է գրքերում և պատմության մեջ, այլև կենդանի շփումներում է: ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ֆինանսավորմամբ վերջին տարիներին իրականացվում են շատ լավ նախաձեռնություններ, և լիահույս ենք, որ ձևավորված այս ավանդույթը կշարունակվի»:
Փարաջանովի արվեստը պարի լեզվով
«Նախագծի վրա սկսել ենք աշխատել 2021 թվականից, և ի սկզբանե մեզ համար հստակ էր, որ մենք պատրաստվում ենք Փարաջանովի 100-ամյակին: «Սաթէ–Աթղը» թատերական միությունը, որն արդեն 10 տարի գործունեություն է ծավալում Ֆրանսիայում, մշտապես հանդես է գալիս հայկական մշակույթի հանրահռչակմամբ և Հայաստանում՝ ֆրանսիական մշակույթի ներկայացմամբ, ցանկություն ուներ ներկայացնելու հանճարեղ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, բայց արվեստի մեկ այլ լեզվով, որը շատ ավելի հասանելի կդարձներ նրա արվեստը: Մենք ցանկություն ունեինք Փարաջանովի արվեստը ներկայացնել պարի լեզվով՝ այն հասանելի դարձնելով նաև այլ լսարանների հանրությանը: Ներկայացման խորեոգրաֆը Մուրադ Մերզուկին է, որը Ֆրանսիայի ամենատաղանդավոր պարուսույցներից մեկն է: Նա ճանաչված է ոչ միայն Ֆրանսիայում, այլև բազմաթիվ ներկայացումներ է բեմադրել աշխարհի տարբեր թատրոններում: Ինձ համար շատ կարևոր էր տեսնել, թե ինչպես են այլ մշակույթի կրողներն ընկալում և մատուցում մեր մշակույթը: Ի վերջո, երբ խոսում ենք Փարաջանովի մասին, մի քանի բառեր կան, որոնք անմիջապես գալիս են մեր մտքին՝ ազատություն, համարձակություն, երկխոսություն: Կարծում եմ՝ մեր նախագիծն այս երեք բառերի ամփոփումն է, որ ամենալավն է ներկայացնում Փարաջանովին: Մեզ հաճախ հարցնում են՝ որտեղի՞ց գտաք այդքան համարձակություն Փարաջանովին պարի լեզվով ներկայացնելու: Իսկ եթե Փարաջանովը այնքան համարձակություն ուներ՝ դարի և իր ժամանակների համար այդքան ազատորեն խոսելու իր ապրումների մասին, կարծում եմ՝ նրանից պետք է վերցնել այդ համարձակությունը»,- ասել է նախագծի և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանը և շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին և հովանավորներին նախագծի իրականացման համար:
Փարաջանովի միջոցով բացահայտել հայկական մշակույթը
Մուրադ Մերզուկին ներկայացրել է նախագծի շրջանակում հայ-ֆրանսիական համագործակցության կարևորությունը և շնորհակալություն հայտնել Հայաստան վերադառնալու առիթի համար: «Անշուշտ հետաքրքրված և շատ հուզված եմ, թե ինչպես հայ հանդիսատեսը կընդունի ներկայացումը: Կարևոր է տեսնել, թե ինչպես են հայ և ֆրանսիացի արտիստները համագործակցում և հանդես գալիս համատեղ բեմադրության մեջ և ինչպես են ներկայացնում հանճարեղ Փարաջանովին: Սա իրական մարտահրավեր էր ինձ համար: Ես ընտրել եմ պարուսույցի մասնագիտությունը՝ ցանկություն ունենալով երկխոսության մեջ դնել տարբեր մշակույթների կրողներին, արվեստի տարբեր ճյուղերը: Կարծում եմ, որ այս նախագիծն ինձ համար մեկտեղում է և՛ մշակութային մարտահրավերի գաղափարը, և հասարակական խնդրի լուծումը: Ես ցանկություն եմ ունեցել, որպեսզի ֆրանսիացի հանդիսատեսն այս նախագծի միջոցով իր ընկալումը ձևավորի և բացահայտի Հայաստանը և հայկական մշակույթը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Երևանի քաղաքապետարարնին, հայ և ֆրանսիացի գործընկերներին այս ամենն իրականություն դարձնելու համար»:
«Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության իրականացմանն աջակցել են նաև Երևանի քաղաքապետարանը, Լիոնի Մետրոպոլը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Լիոնում Հայաստանի հյուպատոսությունը։
Նախագծի կայացմանն աջակցել են նաև Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Օվերն–Ռոն–Ալպեր տարածաշրջանի ՀԲԸՄ–ի ֆրանսիական մասնաճյուղը, Դեսինի «Տոբոգան» և Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնները: Նախագծի գործընկերն է Փարաջանովի տուն թանգարանը։
Հայ–ֆրանսիական նախագիծն իրականացրել են ֆրանսիական «Սաթէ–Աթղը» թատերական միությունը, «Պոլ ան Սցեն» կազմակերպությունը, «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը «Արտ–Իմաժ» մշակութային ՀԿ –ն։
Ներկայացման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռեւս 2022 թվականի հուլիսից՝ Ֆրանսիայում։ Այդ նպատակով Հայաստան են ժամանել ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին, բեմանկարիչ Բենժաման Լըբրըտոնը, Տոբոգան և Գասկոն ֆրանսիական թատրոնների տնօրենները, ինչպես նաև ներկայացման դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանը։
Ներկայացման երաժշտությունը գրվել և ձայնագրվել է «Հող» խմբի կողմից, իսկ բեմադրության հագուստների ձևավորման հեղինակը Էդգար Մանուկյանն է։
Նշենք, որ ներկայացման ֆրանսիական առաջնախաղը կայացել է 2024 թվականի հունվարի 18-19–ին՝ «Տոբոգան» թատրոնում, այնուհետև հունվարի 26-ին՝ «Գասկոն» թատրոնում։ 2024 թվականի մարտի 17-ին բեմադրությունը կներկայացվի Վրաստանում՝ Ռուսաթավելու թատրոնում։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ