ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2»․ հայտերի ընդունումը բաց է

Մարտի 15, 2024
Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է 2024 թ․ «Մասնագիտական վերապատրաստում» երկրորդ մրցույթը՝ ուղղված ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպությունների և բուհերի աշխատակիցների, այդ թվում՝ երիտասարդ գիտական կադրերի որակավորման բարձրացմանը։

Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով։ Այն նպատակ ունի օգտագործել և փոխառել գիտահետազոտական գործունեության մեջ առաջատար երկրների փորձն ու հմտությունները, նպաստել հետազոտողների ինտեգրմանը միջազգային հետազոտական տարածքում, ներգրավել Սփյուռքի գիտական ներուժը։ Մրցույթին մասնակցելու հայտը, ի թիվս մի շարք փաստաթղթերի, ներառում է նաև գիտական նախագիծ, որը պետք է նպաստի հայտատուի մասնագիտական աճին։

Հայտատու կարող են լինել ՀՀ այն քաղաքացիները, որոնք

- մագիստրատուրայի ուսանող են՝ ընդգրկված բազային ֆինանսավորման որևէ ծրագրում,

- 1989թ․ հունվարի 1-ից հետո ծնված ասպիրանտ կամ հայցորդ են, որոնք կազմակերպությունում ձևակերպված են որպես հայցորդ մրցույթին դիմելու վերջնաժամկետից առնվազն մեկ տարի առաջ,

- 1974թ․ հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճան ունեցող և գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձինք են, որոնք կազմակերպության հետ ունեն աշխատանքային պայմանագիր։

Վերապատրաստման տևողությունը կարող է լինել 2-ից մինչև 12 ամիս:

Ընդունող կազմակերպությունը, որտեղ հայտատուն պատրաստվում է անցկացնել վերապատրաստումը, պետք է պաշտոնապես հաստատի hայտատուին ընդունելու մտադրությունը։ Բացի դրանից՝ հայտատուն նշված կազմակերպությունում պետք է ունենա գիտական աստիճան ունեցող մենթոր։

Ֆինանսավորման առավելագույն չափը մագիստրատուրայի ուսանողների և ասպիրանտների կամ հայցորդների դեպքում կարող է լինել 10.600.000 ՀՀ դրամ, մյուսների դեպքում՝ 11.800.000 ՀՀ դրամ 12 ամսվա համար:

Մրցույթին մասնակցելու հայտը անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների grants.hesc.am համակարգի միջոցով։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2024 թ․ հուլիսի 12-ն է: Հայտերի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին: Թղթային տարբերակով Կոմիտե ներկայացվող փաստաթղթերի վերջնաժամկետը 2024թ․ հուլիսի 19-ն է: Արդյունքների ամփոփումը նախատեսվում է մինչև 2024թ․ հոկտեմբերի 1-ը։

Մրցույթի հրավերի փաթեթը

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)