ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշտարակի հ.2 դպրոցի աղջիկների խումբը ստեղծել է Safe Internet  բջջային հավելվածը

Մայիսի 2, 2017
ՏՀՏ նորություններ

Անհնարին է պատկերացնել մեր կյանքը առանց համացանցի, որտեղ թվում է չկան սահմաններ և թվում էթե ամեն ինչ կարող ես անել:

 Զարգանում է համացանցը, միևնույն ժամանակ համացանցում ավելանում են վտանգների տեսակներն ու քանակը, ինչպես նաև օգտվող երեխաների քանակը:

Երեխաների անվտանգությունը համացանցում մեծ խնդիր է: Նրանք  հաճախ անտեսում են հնարավոր վտանգները: Իրազեկված չեն դրանց վերաբերյյալ, չգիտեն  համացանցային գրագետ վարքի կանոնները, դրանից էլ առաջանում են բազմաթիվ խնդիրներ:

ԿԱԻ-ի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիների բաժնի և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Աշխարհի խոշորագույն ձեռներեցության մրցույթը աղջիկների համար» ծրագրի շրջանակներում Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 դպրոցի 12-14 տարեկան աղջիկների խումբը, ուսուցչուհի Նարինե Մեսրոպյանի ղեկավարությամբ  ստեղծել է Safe Internet  բջջային հավելվածը, որից  օգտվելով երեխաները կարող են անվտանգ զգալ իրենց համացանցում: