ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ներկայացվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ստուգման գործընթացում փորձարկվող նոր գործիքակազմը

Մարտի 22, 2024
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը:

Նիստի օրակարգում Կրթության տեսչական մարմնի 2023 թվականի տարեկան հաշվետվության քննարկումն էր և 2024 թ. Տեսչական մարմնի ստուգման գործընթացում փորձարկվող նոր գործիքակազմի ներկայացումը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Կրթության տեսչական մարմնի կողմից նախաձեռնված գործիքակազմի և մեթոդաբանության լավարկման աշխատանքները՝ նշելով, որ դրանք պետք է ամբողջապես ընդգրկեն նախադպրոցական, դպրոցական և մասնագիտական կրթության ոլորտները, քանի որ ընթացող բարեփոխումները նույնպես ներառում են կրթության բոլոր ուղղությունները։

Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի խոսքով՝ իրավական համապատասխան կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումներն առավել ամբողջական պատկեր կապահովեն ուսումնական հաստատությունների գործունեության որակի, մասնավորապես չափորոշիչների կատարման նկատմամբ վերահսկողության առումով։ Ստեղծվող գնահատման սյունակաշարերի՝ ռուբրիկների կիրառումը ուսումնական հաստատության ռիսկայնության որոշման գործընթացը կդարձնի առավել խորքային, իսկ ստուգման արդյունքների՝ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված սկզբունքների հետ կապը հնարավորություն կտա որոշելու ուսումնական հաստատության գործունեության և ոլորտում պետական քաղաքականության համապատասխանության աստիճանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ ուսումնական հաստատություններում ստուգումների համապատասխան արդյունքները հիմք կհանդիսանան քաղաքականության մշակման համար։

Այս համատեքստում կարևորվել է նմանօրինակ հանդիպումների հաճակի կազմակերպման անհրաժեշտությունը՝ վերահսկողական և քաղաքականության մշակման աշխատանքներն առավել սինխրոնացնելու համար։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…