2024թ. մարտի 22-ին դպրոցում անցկացվեց «Պատմաբանի օրը»:
«Պատմություն», «Հասարակագիտություն», «ՀԵՊ» և «Հայրենագիտություն» առարկաների առարկայական մեթոդմիավորման և «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Արմինե Խաչատրյանի նախաձեռնությամբ 6-րդ «ա» դասարանում «Հայոց պատմություն» առարկայից կազմակերպվեց դաս-վիկտորինա` նվիրված ամենահզոր արքայատոհմերից մեկին` Արտաշեսյաններին:
Ծրագիրը հագեցած էր պատմական նյութերով և մեջբերումներով: Մրցույթն սկսվեց երկու թիմերի` «Արտաշեսյանների» և «Հայկական Կարթագենի» ավագների ողջույնի խոսքով:
Յուրաքանչյուր թիմ ուներ նշանաբան, որով առաջնորդվեցին ողջ մրցույթի ընթացքում:
Թիմերը կրում էին կրծքանշաններ:
Թիմերը գերազանց պատրաստված էին, ընդմիջումների ընթացքում յուրաքանչյուր թիմ ներկայացրեց հայրենասիրական երգ` խրոխտ, ոգևորող ու ազատատենչ:
Տնօրեն Ա. Մուրադյանը բարձր գնահատեց առարկայական մեթոդմիավորման անդամների նվիրումով աշխատանքը հայագիտական առարկաների դասավանդման գործում և սովորողների ցուցաբերած գիտելիքների բարձր մակարդակը «Հայոց պատմություն» առարկայից:
Դաս-վիկտորինան` նվիրված «Պատմաբանի օրվան», հագեցած էր և ուսանելի:
Ա. Խաչատրյան
«Պատմություն», «Հասարակագիտություն», «ՀԵՊ» և «Հայրենագիտություն» առարկաների առարկայական մեթոդական միավորման նախագահ