ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Պատանի հրշեջ» հանրապետական մարզական առաջնություն

Մայիսի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

Գավառի ավագ դպրոցի աշակերտներ Հարություն Գևորգյանը, Մարիամ Հակոբյանը, Հովհաննես Սաղաթելյանը, Ռոզա Խաչատրյանը և Սեդա Միրիբյանը, մասնակցելով ‹‹Պատանի հրշեջ›› մարզական առաջնության մարզային փուլում, հաղթեցին ու ընդգրկվեցին Գեղարքունիքի մարզը  ներկայացնող հավաքական  թիմի կազմում: Մեր պատանի հրշեջները առաջնության հանրապետական փուլում էլ բավականին լավ արդյուք ցուցաբերեցին: Նրանք  գրավեցին 4-րդ պատվավոր տեղը /թիմերի ընդհանուր քանակը՝ 12/ և արժանացան հավաստագրի:

Սիրելի՛ աշակերտներ, մաղթում ենք ձեզ  նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ: Նշեմ, որ թիմի մարզումներին աջակցեցին ԱԻՆ ՓԾ  Գեղարքունիքի ՄՓՎ աշխատակիցները:

    Ալիտա  Բաբասյան