ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԲԿՄԱ-ն՝ Հայաստանի բասկետբոլի առաջնության 2023/24 մրցաշրջանի չեմպիոն

Մարտի 25, 2024
Սպորտային լուրեր

Ավարտվել է Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության 2023/2024 մրցաշրջանը: Եզրափակչում ԲԿՄԱ-ն 112-91 հաշվով առավելության է հասել «Ֆոքսիսի» նկատմամբ և դարձել է Հայաստանի չեմպիոն:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Ալբերտ Թադևոսյանն էր (ԲԿՄԱ): Նա վաստակել է 36 միավոր, 5 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 8 արդյունավետ փոխանցում:

Առաջնության բրոնզե մեդալներին արժանացել է «Էրեբունին», որը երրորդ տեղի համար խաղում 119-88 հաշվով հաղթել է «Ուրարտուին»:

Հայտնի են դարձել նաև առաջնության լավագույնները՝

Լավագույն խաղարկող՝ Տիգրան Մկրտումյան (ԲԿՄԱ),

Լավագույն պաշտպան՝ Դանիլ Գևորգյան («Ուրարտու»),

Լավագույն թեթև հարձակվող՝ Արտյոմ Թավակալյան («Ֆոքսիս»),

Լավագույն ծանր հարձակվող՝ Հայկազ Գրիգորյան («Ֆոքսիս»),

Լավագույն կենտրոնական՝ Յուրա Մելիքյան (ԲԿՄԱ),

Լավագույն մարզիչ՝ Վարդան Խաչատրյան (ԲԿՄԱ),

Առաջնության ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել Ալբերտ Թադևոսյանը (ԲԿՄԱ):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)