ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաղթարշավ

Մայիսի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 27-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի աշակերտները մասնակցեցին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ-ի հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների միջև կազմակերպված <<Սպորտլանդիա 2017>> մարզական միջոցառմանը: Մրցույթը բաղկացած էր բազմազան վարժություններից և խաղերից: Խաղային բոլոր ձևերում դպրոցի աշակերտները /մարզիչներ` Հ. Խաչատրյան, Ս. Պետրոսյան/ ունեցան փայլուն արդյունքներ` հաղթելով բոլոր մրցակից թիմերին, որոնք ներկայացնում էին մարզի հինգ համայնքներ:

Դպրոցի հավաքական թիմը մարզում գրավեց առաջին տեղը` արժանանալով հաղթող թիմի համար նախատեսված գավաթին, պատվոգրերի, իսկ դպրոցի տնօրենության կողմից  պարգևատրվեց մեդալներով: Թիմն իրավունք ստացավ մասնակցելու նույն մրցույթի հանրապետական փուլին, որը տեղի կունենա մայիսի 15-17-ը` Երևան քաղաքում:

Մաղթում ենք մեր սաներին լավագույնս մասնակցություն` ակնկալելով  բարձր արդյունքներ: