ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակին դիմելու հնարավորություն

Ապրիլի 10, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպու­թյուններին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երկու տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն երկարաժամկետ ազդեցություն աղջիկների և կանանց կրթության վրա:

Մրցանակն ուղղված է Կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը, այն է՝ ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և ողջ կյանքի ընթացքում խթանել ուսման հնարավորություններ, հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին։

Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 3 թեկնածություն: Թեկնածությունների ներկայացումը հնարավոր է միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից, իսկ ինքնաառաջադրված հայտերը չեն ընդունվում։ Մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն ուսումնասիրվում:

Մրցանակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կցված նյութից, ինչպես նաև կազմակերպության կայքից:

Փաստաթղթերի ամբողջական փաթեթը պետք է ուղարկել ՀՀ ԿԳՄՍՆ (էլ. փոստ՝ international@escs.am) մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն