ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախագիծ. կգործարկվի ՀՀ բուհերում օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության էլեկտրոնային համակարգ

Ապրիլի 10, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետությունում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգում» փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի շահագործմամբ և այդ նպատակով համապատասխան օրենսդրական պայմանների ապահովմամբ:

Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է.

  • ներդնել օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության էլեկտրոնային dev-fs.amis.am համակարգը, որի նպատակն է դյուրացնել դիմումների և փաստաթղթերի ներկայացման, դիմորդների անձնական գործը վարելու և հաշվառելու ընթացակարգերը,
  • իրականացնել օտարերկրյա դիմորդների ընդունելությունը ՀՀ ուսումնական հաստատություններ տվյալ մասնագիտության գծով լիցենզիայով հատկացված սահմանային տեղերի շրջանակում, որի նպատակն է բարձրացնել օտարերկրյա դիմորդների ընդունելության կազմակերպման արդյունավետությունը,
  • ներառել օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ցանկում առողջության ապահովագրության փաստաթուղթ, որի նպատակն է առողջապահական ծառայությունները դարձնել հասանելի և մատչելի՝ անկախ բնակության վայրից, ազգային պատկանելիությունից և քաղաքացիությունից,
  • ներկայացնել սփյուռքահայերի ծննդյան կամ մկրտության վկայականը, ինչպես նաև կրթական աստիճանի ավարտական փաստաթուղթը նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում՝ նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ), որի նպատակն է դյուրացնել փաստաթղթերի հաշվառման գործընթացը,
  • ապահովել ուսումնական հաստատության կողմից օտարերկրացու հետ կնքվող պայմանագրում ուսանողի՝ բանկային հաշվեհամար ունենալու և ուսման վարձավճարն անկանխիկ եղանակով կատարումը, որի նպատակն է բարձրացնել անկանխիկ վճարային գործարքների թափանցիկությունը:

Օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության էլեկտրոնային dev-fs.amis.am համակարգի կիրառումը հնարավորություն կընձեռի օտարերկրյա դիմորդներին ներգրավել ՀՀ ուսումնական հաստատություններ, ընդլայնել աշխարհագրությունը և ավելացնել օտարերկրյա ուսանողների թվաքանակը: Նույն համակարգում ՀՀ ուսումնական հաստատությունների մասին համապարփակ տեղեկությունը օտարերկրացիների համար գրավիչ կդարձնեն հայաստանյան բուհերը և տեսանելի կդարձնեն դրանց կողմից առաջարկվող ծառայությունները (կրթական աստիճաններ, մասնագիտություններ, ուսուցման եղանակներ և լեզուներ, ուսման վարձավճարներ և այլն): Արդյունքում՝ կբարձրանա ՀՀ կրթական համակարգի միջազգային գրավչությունն ու հեղինակությունը:

Քաղաքացիները և շահառու խմբերը կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները մինչև ապրիլի 20-ը ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)