ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր փոփոխություն. ուսուցչի հերթական վերապատրաստումը կիրականացվի մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան

Ապրիլի 15, 2024
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում կատարվել են փոփոխություններ:

Վերապատրաստումներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվում է դրանք իրականացնել առավելագույնը չորս մակարդակում արված գնահատումների արդյունքում արձանագրված մասնագիտական զարգացման կարիքից ելնելով: Մասնագիտական զարգացման կարիքի գնահատումն իրականացվում է ուսուցչի և տնօրենի կողմից Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում հարցաթերթիկի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով: Ուսուցիչը կիրականացնի ինքնագնահատում, իսկ տնօրենը դասալսումների և ներդպրոցական վերահսկողության գործիքների միջոցով կորոշի ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի աստիճանը: Տնօրենի և ուսուցչի կողմից կարիքի գնահատման անհամաձայնության դեպքում բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումներին մասնակցելու համար հիմք է ընդունվում տնօրենի կողմից իրականացված՝ տվյալ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատումը:

Էլեկտրոնային հարթակում կձևավորվի ուսուցչի մասնագիտական կարիքի վերաբերյալ տեղեկանք, որով էլ ուսուցիչը կմասնակցի համապատասխան մոդուլով վերապատրաստմանը՝ յուրաքանչյուր մոդուլի համար նշելով համապատասխան մակարդակը: Կարգով կարևորվել է տնօրենի գնահատումը. այն կապվելու է տնօրենի ատեստավորման հետ՝ հաշվի առնելով, թե աշխատանքային գործունեության ընթացքում իր գնահատած՝ ուսուցչի մասնագիտական կարիքի համապատասխանությունը որքանով է արդարացված եղել և համապատասխանել է նաև վերապատրաստող կազմակերպության կողմից ուսուցչի մասնագիտական կարիքի ախտորոշիչ թեստավորման արդյունքի, ինչպես նաև վերապատրաստումից հետո ատեստավորված ուսուցիչների թվի հետ:

Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը կարող է գնահատվել նաև արտաքին դիտարկման արդյունքում՝ դասալսումների միջոցով, որը կարող է իրականացնել այդ իրավունքն ունեցող որևէ կառույց (ԿԶՆԱԿ, մենթոր դպրոցներ և այլն):

Ուսուցիչն ատեստավորման համար պահանջվող կրեդիտները, իր մոտ բացահայտված մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան՝ կարող է հավաքել ատեստավորման համապատասխան շրջափուլի ընթացքում:

Ուսուցչի մասնագիտական զարգացման շրջափուլերի տևողությունը՝

  1. 1 տարի է՝ մինչև 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչների համար և իրականացվում է առաջին տարվա ընթացքում,
  2. 1 տարի է՝ վերապատրաստման առաջին մակարդակի համար իրականացվող դասընթացների համար, եթե ուսուցիչը վերապատրաստվելու է բարդության տարբեր մակարդակի ծրագրերով և իրականացվում է 1-ին ենթակետով սահմանված ժամանակահատվածում, իսկ մյուս մակարդակների համար՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված ժամանակահատվածում,
  3. 3 տարի է՝ վերապատրաստման երկրորդ բարդության մակարդակի դասընթացների համար և իրականացվում է առաջին երեք տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր տարվա համար մասնակցելով առնվազն 4 դասընթացի,
  4. 5 տարի է՝ վերապատրաստման երրորդ և չորրորդ բարդության մակարդակի դասընթացների համար՝ յուրաքանչյուր տարվա համար մասնակցելով առնվազն 2 դասընթացի։

Վերապատրաստումների չափորոշչի և ծրագրի հիման վրա վերապատրաստման ծրագրի յուրաքանչյուր բաժնի համար մշակվում է բարդության երեք մակարդակի դասընթաց, որոնք կարող են իրականացվել առկա, էլեկտրոնային, հեռավար և համակցված եղանակներով: Կախված ուսուցչի աշխատանքային փորձից՝ տարբերակված է նաև վերապատրաստման եղանակը: Սկսնակ ուսուցիչների համար այն կլինի առկա ձևաչափով, իսկ ավելի մեծ աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչների համար այն կարող է իրականացվել հեռավար կամ հիբրիդ ձևաչափով:

Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատման հիման վրա ուսուցիչը յուրաքանչյուր մոդուլից մասնակցում է բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումների.

1) տարրական մակարդակի կարողունակությունը համապատասխանում է առարկայական գիտելիքի իմացության կարիքին, որի համար ուսուցիչը մասնակցում է վերապատրաստմանը.

2) երկրորդ (ձեռնահասության) մակարդակի կարողունակություն ունեցող ուսուցիչը մասնակցում է երրորդ (տիրապետման) մակարդակի վերապատրաստմանը.

3) երրորդ (տիրապետման) և չորրորդ (փորձագիտական) մակարդակների կարողունակություն ունեցող ուսուցիչները մասնակցում են չորրորդ (փորձագիտական) մակարդակի վերապատրաստմանը.

4) առաջին շրջափուլի արդյունքում չորրորդ (փորձագիտական) մակարդակին համապատասխանած ուսուցիչը հաջորդ շրջափուլում չի վերապատրաստվում, մասնագիտական զարգացումն ապահովվում է կրթական ծրագրի բովանդակությանը համապատասխան միջազգային գիտաժողովներին մասնակցության, զեկույցներով հանդես գալու կամ այլ հարթակներում մասնագիտական հոդվածներ հրապարակելու եղանակով՝ պետական միջոցներով կամ համաֆինանսավորմամբ:

Գործընթացը նկարագրված մեխանիզմով իրականացնելու համար վերանայվել են նաև՝

  • Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկի ձևավորման կարգը՝ https://tinyurl.com/4w3f77cr:
  • Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» 1162-Ա/2 հրամանի փոփոխությունը՝ https://tinyurl.com/42htj2th:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)