ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը Լճաշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Ապրիլի 18, 2024
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ 9-րդԱ, 10-րդ Ա և 11-րդ Ա դասարանների աշակերտները դասղեկների և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծովինար Կարապետյանի ուղեկցությամբ մասնակցեցին «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան» նվիրված պարբերական բնույթ կրող միջոցառմանը։ Աղբից, մացառներից մաքրեցին և բարեկարգեցին Սուրբ Հռիփսիմե եկեղեցու շրջակայքը և Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրության տարածքը՝ բերելով պատշաճ տեսքի:

Ծովինար Կարապետյան
Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ