ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակով

Ապրիլի 18, 2024
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի շրջանակում 2024 թվականին ուսուցիչներին լրավճարներ տրամադրելու նպատակով հատկացվել են միջոցներ:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հիշեցրել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին Կառավարության որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը, որով այդ ուսուցիչներին հնարավորություն է տրվել արտամրցութային կարգով աշխատանքի անցնել մարզային դպրոցներում: Ըստ ծրագրի՝ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար 2 տարվա ընթացքում, իսկ որոշ մարզերում՝ Սյունիքի, Վայոց ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 տոկոս հավելավճարից բացի կունենան նաև 50 հազար դրամ լրավճար:

«Բավականին մեծ հետաքրքրություն կա ծրագրի նկատմամբ. այս պահի դրությամբ ծրագրի շրջանակում ունենք ԼՂ-ից բռնի տեղահանված 330 ուսուցիչ, որոնք գործուղվել են մարզեր, և դիմողների թիվը գնալով ավելանում է: Զուգահեռ շրջանառում ենք մեկ այլ նախագիծ, որով երկարացվում են դիմումների ընդունման ժամկետները, և ուսուցիչները կունենան այս ընթացակարգով աշխատանքի անցնելու հավելյալ հնարավորություն: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ երբ մարդիկ երկարաժամկետ կտրվածքով կողմնորոշվում են բնակավայրի հարցում, նրանք ավելի մեծ պատրաստակամությամբ են օգտվում ուսուցիչների աջակցության ծրագրից»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ընդունված որոշմամբ բաշխվում են անհրաժեշտ միջոցները՝ ըստ մարզերի:

Նշենք, որ ԼՂ ուսուցիչների աջակցության նպատակով ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է հարթակ. մարզերի դպրոցների թափուր աշխատատեղերը հրապարակված են https://kadrer.emis.am համակարգում, որտեղ գրացվելով՝ նրանք կարող են գործուղման հայտ ներկայացնել:

Ըստ նախարարի՝ հանրակրթական համակարգում այս պահին ներգրավված է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչ, որոնց մի մասն աշխատում է Երևանի դպրոցներում կամ ուղղակի մասնակցել է թափուր տեղի համար հայտարարված մրցույթներին և ընդհանուր հիմունքներով անցել աշխատանքի:

Ժաննա Անդրեասյանը նաև հայտնել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված գրեթե բոլոր երեխաները ներգրավված են հանրակրթական համակարգում. «Կրթությունից հիմնականում դուրս են մնացել այն երեխաները, որոնց ընտանիքները մի քանի բնակավայր են փոխել: Նման հատուկենտ ահազանգեր կան, որոնցից ամեն մեկի դեպքով մարզերի հետ աշխատել ենք ու հարցին արագ և օպերատիվ լուծում տվել»:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)