«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի 1-ին մարզային փուլում թիմային հաշվարկով 3-րդ տեղը գրավելու համար Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը՝ Էրիկ Ղազարյան, Վեմիր Հայրապետյան, Մանե Հովհաննիսյան, Մարի Բաբայան կազմով, մարզիչ՝ «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչ Հակոբ Կարապետյան, դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանի 2024թ. ապրիլի 19-ի N:54-Ա հրամանով պարգևատրվել են հուշանվերով:
Դպրոցի տնօրինությունը և մանկավարժական կոլեկտիվը սրտանց շնորհավորում են մեր թիմին և մաղթում նորանոր ձեռքբերումներ: