ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ինժեներական մտածողությունը խնդիրներ լուծելու կարողություն է․ 97 դպրոցականներ մասնակցել են «ԴԻՋԻԿՈԴ 2024»-ի եզրափակիչ փուլին

Ապրիլի 22, 2024
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման պատանեկան 9-րդ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը:

Մրցույթն անցակցվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագործակցությամբ։

Ամփոփիչ միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը նորարար մրցույթներ կազմակերպելու համար, որոնք հնարավորություն են տալիս աշակերտներին ուսումնասիրելու ԲՏՃՄ ոլորտի բոլոր ուղղությունները։

«Մասնակցությունն այսօրինակ միջոցառումներին մեծ փորձառություն է, իսկ այս ընթացքում ձեռք բերված փորձն առաջ շարժվելու, ձեր ապագան կերտելու առումով մեծ օգուտ է բերելու: Հատկապես ԲՏՃՄ առարկաների ուսումնասիությունը անչափ կարևոր է, քանի որ այս բնագավառում փոխկապակցված են դպրոցական և արտադպրոցական բաղադրիչները: Հաճախ ունենում ենք պատկեր, որ մեր երեխաներն արտադպրոցական պարապմունքներն ավելի շատ են սիրում, որովհետև դրանք ավելի հետաքրքիր ձևաչափով են իրականացվում և դրանց մասնակցում են առանց պարտադրանքի՝ իրենց կամքով»:

Նախարարի տեղակալը ապագայում դժվարությունների չբախվելու համար աշակերտներին խորհուրդ է տվել դպրոցում հիմնական՝ բազային առարկաներից զատ՝ ուսումնասիրել լրացուցիչ առարկաներ, որոնք կհամալրեն և կբավարարեն նրանց հետաքրքրությունները. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը հետաքրքրված է ԲՏՃՄ առարկաների ուսումնասիրությամբ. այսօրինակ մրցույթները դեռ ձեր ամենափոքր քայլերն ու հաջողություններն են, միգուցե շատերիդ համար նաև աշխարհընկալման, զարգացման նոր ճանապարհները: Ինժեներական փորձ և մտածողություն ունեցող մարդիկ խնդիրներ լուծելու կարողություն են ձևավորում, իսկ խնդիրները մեր կյանքում անխուսափելի են: Համոզված եմ, որ և՛ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների դասընթացներին, և՛ նմանօրինակ մրցույթներին մասնակցությունը կուղղորդեն ձեզ մասնագիտություն ընտրելու հարցում»:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը. «Դուք ընտրում եք ճարտարագետ դառնալու ճանապարհը, իսկ ճարտարագետը խնդիրներ լուծող մարդն է։ Խնդիրներ լուծելու համար ձեզ առաջին հերթին պետք են լինելու գիտելիքներ և հմտություններ: «Արմաթ»-ում դուք կրթվում եք նաև որպես հայ ճարտարագետ, որը պետք է լուծի ինչպես իր երկրի, այնպես էլ հետագայում նաև մոլորակի խնդիրները, իսկ խնդիրները լուծելու ամենահիմնարար ուղին կրթությունն է»:

Արդեն 9-րդ տարին անցկացվող մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և տաղանդավոր պատանիներին՝ նրանց հնարավորություն տալով զարգացնելու ստեղծագործական ունակությունները: «ԴԻՋԻԿՈԴ»-ը միաժամանակ արդյունավետ հարթակ է, որտեղ ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները հանդիպում են միմյանց, կիսվում գիտելիքներով և նորարար գաղափարներով:

Այս տարի «ԴԻՋԻԿՈԴ 2024»-ին մասնակցության հայտ են ներկայացրել 1300-ից ավելի աշակերտներ ինչպես Հայաստանի բոլոր մարզերից ու Երևանից, այնպես էլ Ջավախքից ու արտերկրից։

Մրցույթն անցկացվել է երեք փուլերով՝ նախամարզային, մարզային և հանրապետական: Եզրափակիչ՝ հանրապետական փուլին մրցել են 97 մասնակիցներ՝ 88 թիմով: Եզրափակիչ փուլի ընթացքում մասնակիցները համակարգչային խաղ, վիրտուալ աշխատանոց, սարքերի ինտեգրում անվանակարգերով ներկայացրել են իրենց ստեղծած խաղերը։ Անցկացվել է նաև օլիմպիադա՝ «Կրիայ» և «Փայթն» ծրագրավորման երկու լեզուներով։

Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ներկայացուցիչներ ԲՏԱ նախարարությունից ու «ARLOOPA», «STEMAR», «RELCU», «ARDESK» ընկերություններից։

Նշենք նաև, որ մրցույթի կազմակերպման գործընկերն է Հայաստանում ամերիկյան համալսարանը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)