Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ակադեմիայի նախագահության անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, գիտական հանրույթի ներկայացուցիչներ:
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ներկայացրել է ակադեմիայի և համակարգի կազմակերպությունների 2023 թ. գործունեության հիմնական ուղղություններն ու արձանագրված արդյունքները:
Աշոտ Սաղյանը տեղեկացրել է՝ 2024 թ. հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ համակարգում աշխատում է 3522 մարդ, որոնցից 2239-ը կամ ընդհանուրի 63.6%-ը գիտական աշխատողներ են: Գիտական աշխատողներից 1305-ը (58.3%) ունեն գիտական աստիճան, որից 277-ը՝ գիտությունների դոկտորի, իսկ 1028-ը՝ թեկնածուի: Ընդ որում՝ ակադեմիայի աշխատողների 53.7%-ը և գիտաշխատողների 54.3%-ը կանայք են։
Նրա խոսքով՝ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներկայում ուսուցանում են 68 ասպիրանտներ, որոնցից 21-ն ընդունվել է 2023 թ.-ին: 2023 թ-ին տպագրվել է 1528 հոդված գրախոսվող գիտական ամսագրերում, որից 670-ը՝ արտասահմանում, հրապարակվել են 171 մենագրություն և ժողովածու, որից 19-ը՝ արտասահմանում։
«Ընդհանուր առմամբ՝ 2022 թ.-ի համեմատ 2023 թ.-ին նկատվում է հրապարակումների 3-5% աճ։ Արտասահմանյան ամսագրերի հրապարակումների թվով ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, մաթեմատիկայի և տեխնիկական գիտությունների, բնական գիտությունների, քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքների շրջանում հրապարակումներն ավելացել են, իսկ հայագիտության և սոցիալական գիտությունների բնագավառների համար հրապարակումների թիվը նախորդ երկու տարիների համեմատ մնացել է նույնը»,- ասել է Աշոտ Սաղյանը:
ԳԱԱ նախագահը նշել է՝ 2023 թ. շարունակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից իրականացվող գիտության ոլորտի ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման ծրագիրը։ Մասնավորապես՝ ԳԱԱ կազմակերպությունների կողմից 2023 թ. ձեռք են բերվել շուրջ 4 մլրդ դրամ արժողությամբ սարքեր/սարքավորումներ, իսկ 2019-23 թթ. ընթացքում կազմակերպված մրցույթների արդյունքում ԳԱԱ համակարգի կազմակերպություններին տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին՝ 147 սարքավորումներ:
2023 թվականին ԳԱԱ-ն շարունակել է միջազգային համագործակցությունն արտասահմանյան գիտական կառույցների և գիտությունների ակադեմիաների հետ: Մասնավորապես՝ ստորագրվել են գիտական համագործակցության պայմանագրեր Չեռնոգորիայի, Մոլդովայի, Իրանի, Չինաստանի գիտությունների ակադեմիաների հետ։
Անդրադառնալով ոլորտի ֆինանսավորմանը՝ Աշոտ Սաղյանը տեղեկացրել է, որ ակադեմիայի ֆինանսավորման ընդհանուր ծավալներն աճել են 54%-ով։ Նրա խոսքով՝ եթե համեմատենք 2019 և 2023 թ. տվյալները, ապա բազային ֆինանսավորումն ավելացել է 35%-ով, թեմատիկ ֆինանսավորումը` 460%-ով, բյուջետային այլ մուտքերը` 41%-ով, իսկ նպատակային ծրագրայինը նվազել է 37%-ով։
Տարեկան ժողովի ընթացքում զեկույցով հանդես է եկել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ շեշտելով, որ գիտության ոլորտի պետական ֆինանսավորումը շեշտակի աճել է:
«ՀՀ կառավարությունը, իշխանության ներկայացուցիչներն իրենց հիմնական նպատակը և գերխնդիրը համարում են գիտության և կրթության զարգացմանն առավելագույն կերպով նպաստելը։ ԳԱԱ-ում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները հուշում են, որ հաստատության հիմնական նպատակն ավելի կիրառական մասնակցություն ունենալն է այսօրվա տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխություններում»,- ասել է ՀՀ նախագահը։
ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել ակադեմիական քաղաքի կառուցման նախագծին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ