ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Ապրիլի 24, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային և երիտասարդական հավաքականներն ապրիլի 24-29-ը կմասնակցեն Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։

Մեծահասակների կազմում ընդգրկված են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, Էրիկ Բաղդասարյանը, իսկ երիտասարդներից պայքարի դուրս կգան Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը և Շեքսպիր Գևորգյանը:

Եվրոպայի առաջնության բազմամարտի մրցումներում կխաղարկվեն Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 29-ին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն