ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաստատվել են բուհերի 2024-2025 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը

Ապրիլի 26, 2024
Լուրեր կազմակերպություններից

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024-2025 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:

Նախատեսվում է 2024-2025 ուստարում բնական գիտություններ բնագավառի մասնագիտություններին հատկացնել է 219 տեղ՝ ընդհանուր հատկացված տեղերի 20.8 %-ը, տեխնիկական գիտություններին՝ 171 տեղ՝ ընդհանուր տեղերի 16.3 %-ը, գյուղատնտեսական գիտություններին՝ 40 տեղ՝ ընդհանուր տեղերի 3.8 %-ը (ընդամենը՝ 40,9%):

Համաձայն որոշման՝ տեղեր են հատկացվել տվյալագիտության, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, գեոմատիկայի, ծրագրային ճարտարագիտության, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, համակարգչային գիտությունների, մաթեմատիկայի, ֆիզիկական գիտությունների, ճարտարագիտության, կենսաբանական գիտությունների ոլորտների մասնագիտություններին և կրթական ծրագրերին:

Ըստ այդմ՝ 4-ական անվճար տեղեր են հատկացվել «Արևելագիտություն» մասնագիտության «Ադրբեջանագիտություն» և «Կովկասագիտություն» մասնագիտության «Վրացագիտություն» կրթական ծրագրերին, որոնց գծով ուսումնառությունը կկազմակերպվի Երևանի պետական համալսարանում:

Որոշմամբ՝ մագիստրատուրայի 2024-2025 ուստարվա ընդունելության անվճար տեղերի ցանկը լրացվել է նոր կրթական ծրագրերով, որոնցից են՝ «Ավիացիոն և հրթիռային տեխնիկա» մասնագիտության՝ «Ավիատիեզերական ճարտարագիտություն», «Սարքաշինություն և չափագիտություն» մասնագիտության՝ «Ավիատիեզերական սարքաշինություն», «Ֆիզիկա» մասնագիտության՝ «Մակրոմոլեկուլների ֆիզիկա», «Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտության՝ «Հեռահաղորդակցություն», «Կենսաբանություն» մասնագիտության՝ «Էկոլոգիա և կենսառեսուրսների կառավարում» և «Կենդանաբանություն և մակաբուծություն», «Սոցիոլոգիա» մասնագիտության՝ «Հանրային քաղաքականության հետազոտություններ», «Քիմիական տեխնոլոգիա» մասնագիտության՝ «Օրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա», «Իրավագիտություն» մասնագիտության՝ «Իրավունքի տեսություն և սահմանադրական իրավունք», «Քաղաքագիտություն» մասնագիտության՝ «Կիրառական քաղաքագիտություն» և «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն», «Ֆինանսական մաթեմատիկա» մասնագիտության «Ռիսկերի կառավարում» կրթական ծրագրերը:

Հաշվի առնելով գյուղատնտեսական գիտության բնագավառի մասնագիտությունների կարևորությունը տնտեսության զարգացման գործում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հատկացված տեղերի քանակը նախորդ ուսումնական տարվա համեմատ ավելացվել է 27-ով: Այդ մասնագիտություններն են՝ «Պարենամթերքի տեխնոլոգիա», «Ագրոնոմիա», «Անասնաբուծություն», «Անտառային տնտեսություն», «Անասնաբուժություն», «Ագրարային ճարտարագիտություն»:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)