ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փոփոխություններ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում

Ապրիլի 26, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացա­հայտման և ուղղորդման կարգում»:

Փոփոխության նպատակն է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու և կրթության մեջ ուղղորդելու արդյունքում վիճակագրություն ունենալը, ինչպես նաև աշխատանքի շարունակականությունն ու գործընթացի արդյունավետության բարձրացումը:

Ըստ այդմ՝ նշված երեխաների տվյալները էլեկտրոնային եղանակով հասանելի կդառնան երեխայի բնակության վայրի Խնամակալության և հոգաբարձության մարմնին (ԽՀՄ) երեխաների՝ պարտադիր կրթությանը ներգրավվածությունն ապահովելու նպատակով:

Սահմանվել է, որ ԽՀՄ-ն տարվա ընթացքում 2 անգամ՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր և փետրվար ամիսների վերջին աշխատանքային օրը, հայտնաբերված բոլոր երեխաների մասին հաշվետվությունը կներկայացնի հաստատությունների համապատասխան լիազոր մարմնին, վերջիններս էլ հաշվետվությունն ու կատարված աշխատանքների մասին վերլուծությունը, ինչպես նաև իրենց կողմից ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկությունը կներկայացնեն ԿԳՄՍ նախարարությանը:

Սահմանվել է, որ Խնամակալության և հոգաբարձության մարմինը յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրվա տվյալների հիման վրա, մինչև հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը, պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող դպրոցահասակ երեխաների՝ գործող կարգով սահմանված պարտականությունների շրջանակում վերջիններիս հետ տարված աշխատանքների և երեխաների թվի վերաբերյալ հաշվետվություն կներկայացնի հաստատությունների լիազոր մարմիններին:

Սահմանվել է նոր դրույթ, համաձայն որի՝ արտերկիր մեկնելու նպատակով դպրոցից ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունից սովորողին ազատելու վերաբերյալ սովորողի ծնողի դիմումի առկայության դեպքում, երբ երեխայի բնակության վայրի ԽՀՄ-ն հսկողության արդյունքում բացահայտում է երեխայի՝ արտերկիր չմեկնելու վերաբերյալ փաստը, ձեռնարկում է կարգով սահմանված գործողություններ՝ սովորողի պարտադիր կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)