ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քաղաքացու օր. հանրապետության 85 վայրերում կանցկացվեն բանախոսություններ և մշակութային միջոցառումներ

Ապրիլի 26, 2024
Մշակութային լուրեր

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված է Քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում։

Հանրապետության 85 վայրերում կկազմակերպվեն հանրային քննարկում-բանախոսություններ, ինչպես նաև չորս վայրերում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Հայաստանի 2024թ․-ի երիտասարդական մայրաքաղաք Գավառում, կկազմակերպվեն «ստրիթ-արտ» ձևաչափով մշակութային միջոցառումներ՝ տեղական խմբերի մասնակցությամբ:

Քաղաքացու օրվան ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողների շրջանում անցկացվել է «Հայրենիքը պետությունն է» խորագրով ուսումնական նախագիծը: Նախագծի շրջանակում դպրոցականներն իրենց նախընտրելի ձևաչափով /նկարներ, կոլաժներ, ձեռքի աշխատանքներ/ ստեղծել են յուրահատուկ և հետաքրքիր տեղեկատվություն իրենց բնակավայրի, համայնքի մասին: Կատարված աշխատանքի ընթացքը կներկայացվի մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութով կամ տեսանյութերի շարքով: Ապրիլի 27-ին տեսանյութերը կհրապարակվեն դպրոցների ֆեյսբուքյան էջերում և կայքերում:

Քաղաքացու օրվա շրջանակում ապրիլի 27-ին կազմակերպվող մշակութային միջոցառումները կիրականացվեն երկու ձևաչափով. գեղարվեստի և արվեստի դպրոցների հարակից տարածքներում ժամը 11:00-ից կկազմակերպվեն դպրոցների սաների նկարչական աշխատանքների ցուցադրություններ, որոնց մասնակիցները հանդես կգան նաև համերգային կատարումներով: Երկրորդ ձևաչափով Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, Վանաձորում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տան հարակից տարածքում, Գյումրիում՝ Վարդանանց հրապարակում, Գավառում՝ Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի հարակից տարածքում, ժամը 13:00-17:00-ը կկազմակերպվեն մշակութային ծրագրեր՝ տվյալ համայնքի ինքնագործ խմբերի մասնակցությամբ: 2024թ․-ի երիտասարդական մայրաքաղաք Գավառում մշակութային միջոցառումներին կմասնակցեն նաև նախընթաց տարիների երիտասարդական մայրաքաղաքների ստեղծագործական խմբերը, այդ թվում՝ Մեծամորից, Հրազդանից և Չարենացավանից։

Նույն օրը ՀՀ մարզերի 73 համայնքներում ու բնակավայրերում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում տեղի կունենա «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսությունների շարք: Բանախոսները կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, տեխնոլոգիաների բնագավառների ներկայացուցիչներ են, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչներ, այդ թվում՝ ինչպես քաղաքացիական հասարակության, այնպես էլ պետական ու տեղական կառավարման մարմինների ներկայացուցիչներ: Բանախոսները կներկայացնեն պետության, հայրենիքի, քաղաքացու մասին իերնց պատկերացումներն ու փորձառությունը: Նրանք բանախոսության և դրան հաջորդող հարցուպատասխանի միջոցով քաղաքացի-պետություն փոխհարաբերությունների, ակտիվ քաղաքացիական կեցվածքի և արժեհամակարգի մասին իրենց մոտեցումներով ու պատկերացումներով կկիսվեն քննարկումների մասնակիցների հետ՝ ոգեշնչելով և ոգևորելով երիտասարդներին։

Երևանում բանախոսությունները կմեկնարկեն ժամը 11:00-ին, իսկ մարզերում՝ ժամը 11:00-ին կամ 14:00-ին, որոնց կհաջորդեն մշակութային միջոցառումներ՝ համայնքների ստեղծագործական խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ:

Միջոցառման այս ձևաչափի հիմնական նպատակն է երիտասարդների գիտակցության մեջ քաղաքացիական արժեքների ամրագրումը, ինչպես նաև անկախություն, ինքնիշխանություն, պետականություն, քաղաքացիություն և քաղաքացիական հասարակություն հասկացությունների արժևորումն ու վերարժևորումը, պետության նկատմամբ պատասխանատու և հոգատար վարքագծի զարգացումը։

Կից՝ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների մասնակից համույթները և բանախոսությունների հարթակները

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)