ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մարզերի ուսանողների հետ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Ապրիլի 29, 2024
Լուրեր կազմակերպություններից

«Ռեստարտ Իջևան» գիտակրթական-հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր աշխատարան «Ակադեմիական քաղաք․ մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսլականը» խորագրով։

Աշխատարանին որպես բանախոսներ՝ հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը։

Աշխատարանի նպատակն էր բաց քննարկման շրջանակում խոսել ակադեմիական քաղաք ստեղծելու նպատակների և խնդիրների մասին, ինչպես նաև այս համատեքստում անդրադառնալ մարզային ուսումնական հաստատությունների գործունեությանը։

Միջոցառումը միավորել էր ՀՀ 3 մարզերի՝ Տավուշի, Լոռու և Շիրակի բարձրագույն ուսումնական հաստատություններից շուրջ 80 ուսանողի։

Աշխատարանի շրջանակում քննարկվել են հետևյալ հիմնական թեմաները․

1․ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի էությունը և նպատակները,

2․ ՀՀ-ում «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործարկման արդիականությունը,

3․ «Ակադեմիական քաղաք»․ կառավարման մոտեցումները,

4․ Մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության տեսլականը «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում։

Աշխատարանի ընթացքում մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները բարձրաձայնել են տարաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին գիտական գործունեության նոր չափանիշներին, ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքային հասանելությանը, մասնագիտությունների և տեղերի հաստատմանը, հեռակա ուսուցման ձևաչափերին և ընթացիկ մի շարք այլ խնդիրների:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)