ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերը Հայաստանում

Ապրիլի 29, 2024
Մշակութային լուրեր

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125- ամյակին։

Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, դիվանագետներ, պաշտոնատար այլ անձինք։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և նշել․ «Ուրախ եմ, որ Հայաստանում ֆրանկոֆոնիան ավելի մեծ տարածում է գտնում, որը տեսանելի է նաև թվային ցուցիչներով։

Այս տարի ֆրանկոֆոնիայի օրերին Հայաստանում ներգրավվել են ավելի քան 320 կրթամշակութային կառույցներ՝ մոտ 800 միջոցառումներով։ Ֆրանսիայի դեսպանության, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆրանկոֆոն կառույցի՝ Crefeco-ի աջակցությամբ դպրոցներում զարգանում է ֆրանսերենի ուսուցումը. հանրակրթական 250 հաստատության 62000 սովորողներ սովորում են ֆրանսերեն։ Հայաստանում գործող ֆրանկոֆոն բուհերի թիվը ևս աճելու միտում ունի»։

Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ նախատեսվում է 2027 թվականին ֆրանկոֆոն խաղերն անցկացնել Հայաստանում, ինչն ընդգծում է մեր երկրի հավատարմությունը ֆրանկոֆոնիայի արժեքներին։ Նա հավելել է, որ ՀՀ կառավարությունը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում այդ հանձնառությանը։

Արթուր Մարտիրոսյանը նաև շնորհավորել է Քաղաքացու օրվա առիթով և նշել, որ օրվա շրջանակում հանրապետությունում լայնամասշտաբ միջոցառումներ են իրականացվել, որոնք ընթացել են բանախոսությունների, մշակութային ծրագրերի, դպրոցականների շրջանում նախագծային աշխատանքների ձևաչափով։

Համերգն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ։ Ելույթներով հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի ընդլայնված կազմը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը։

Դիրիժոր՝ Ֆիլիպ Ամելունգ /Գերմանիա/, Մենակատար՝ Ժան-Պոլ Գասպարյան, դաշնամուր /Ֆրանսիա/, սոպրանո՝ Գալինա Ցոլակյան։

Ծրագրում հնչել են Ֆրանսիս Պուլենկ «Stabat Mater», «FP 148», Ֆրանսիս Պուլենկ Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, «դո դիեզ մինոր», «FP 146» ստեղծագործությունները։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)