ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջազգային բնապահպանական թեմայով մանկական նկարչական մրցույթին մասնակցելու համար ընդունվում են հայտեր

Ապրիլի 29, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

1999 թվականից գործող Ճապոնական որակի ապահովման կազմակերպությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Տոկիոյի գրասենյակի աջակցությամբ իրականացնում է միջազգային բնապահպանական թեմայով մանկական նկարչական մրցույթ, որի մասնակցության համար ընդունվում են հայտեր:

Այս տարի նշված մրցույթն անցկացվելու է «Passing on Our Precious Earth to the Future խորագրի ներքո: Մրցույթին կարող են մասնակցել 7-15 տարեկան երեխաները:

Մրցույթին մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը և հայտադիմումի ձևաչափին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://childrens-drawing.com/drawing/image/24flyerENG.pdf :

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի մայիսի 31-ն է:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-599-620 հեռախոսահամարին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն