ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը

Ապրիլի 30, 2024
Մշակութային լուրեր

Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի կապակցությամբ ստեղծված հոբելյանական հանձնախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 29-ին Հայաստանի կինոգործիչների միության կինոյի տան մեծ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական երեկո՝ նվիրված ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, մտավորականներ, արվեստագետներ, Վալենտին Պոդպոմոգովի ընտանիքի անդամները, նրա արվեստի երկրպագուները:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է Կինոյի տան ճեմասրահում բացված Վալենտին Պոդպոմոգովին նվիրված ցուցահանդեսում, առավել հանգամանալից ծանոթացել տաղանդավոր արվեստագետի ստեղծագործական բացառիկ նմուշներին։ Ցուցադրության մեջ ներկայացված էին Վալենտին Պոդպոմոգովի լուսանկարները, նրա ստեղծած ֆիլմերի և ներկայացումների դեկորացիաների էսքիզները, ինչպես նաև նրա պատրաստած մեխանիկական սարքերը:

Երեկոյի առանցքում Վալենտին Պոդպոմոգովի «Խորհրդավոր ընթրիք կամ «Sors» հայտնի կտավն էր։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է ֆիլմ, որտեղ ներառված էին Վալենտին Պոդպոմոգովի մասնակցությամբ արխիվային տեսանյութեր, հատվածներ նրա կյանքից և ստեղծագործական ուղուց: Ֆիլմում և բեմում մշակույթի հայտնի գործիչներն ու մտավորականները, նրա ընկերներն ու գործընկերներն էին, որոնք հետաքրքրաշարժ դեպքեր, զվարճալի դրվագներ էին պատմում բազմատաղանդ արվեստագետի մասին:

ՀՀ ԳԱԱ-ի արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար Արարատ Աղասյանը ներկայացրել է Վալենտին Պոդպոմոգովի գեղանկարչական ժառանգությունը, կինոգետ Դավիթ Մուրադյանը խոսել է նրա ֆիլմերի բացառիկության մասին, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը ներկայացրել է համատեղ ստեղծագործական աշխատանքները, իսկ ռեժիսոր, դրամատուրգ Արա Երնջակյանը հիշել է Երևանի Կամերային թատրոնի հետ անվանի արվեստագետի մեծ կապի և ստեղծագործական անգնահատելի ներդրման մասին։ Ֆիլմում ճարտարապետ Հրաչ Պողոսյանը, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը, Երևանի երկար տարիների Երքաղխորհրդի գործկոմի նախագահ Գրիգոր Հասրաթյանը պատմել են Վարպետի հետ իրենց անցած ուղու, ընկերության, ստեղծագործական համատեղ աշխատանքի և Վալենտին Պոդպոմոգով ֆենոմենի մասին։

Մշակույթի հայտնի գործիչներն ու մտավորականները յուրովի են ներկայացրել Վալենտին Պոդպոմոգովին, սակայն յուրաքանչյուրի խոսքի առանցքում տաղանդավոր դերասան, գրաֆիկ նկարիչ, գեղանկարիչ, հայկական մուլտիպլիկացիայի վերածնության առանցքային դեմք, բեմանկարիչ, քանդակագործ, ազդագրերի և գրքերի ձևավորող, շուրջ 20 սիրված գեղարվեստական ֆիլմերի հեղինակ, Երևան քաղաքի առաջին գլխավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի անուրանալի տաղանդն էր և բացառիկ, անկրկնելի կերպարը։

Նշենք, որ հոբելյանական երեկոյի սցենարի հեղինակը և հաղորդավարն է հեռուստամեկնաբան Կարեն Քոչարյանը, բեմադրող ռեժիսորը՝ Նիկոլայ Դավթյանը, նկարիչը՝ Շամիր Շահիրյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)