ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկում է Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը

Ապրիլի 30, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ մայիսի 17-31-ը կանցկացվի Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը:

Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Երևանի պետական կամերային թատրոնի Fe-show ներկայացմամբ՝ Գյումրու պետական դրամատիկական թատրոնում:

Փառատոնն այս տարի ընդլայնել է իր շրջանակն ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային թատերախմբերի ներգրավմամբ. Գյումրու հանդիսատեսին կներկայացվեն հայաստանյան և միջազգային թատրոնների և թատերախմբերի 23 ներկայացումներ:

Գյումրու դրամատիկական և Մտորումների թատրոններում կներկայացվեն Բելգիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Վրաստանի, ինչպես նաև ևս 19 ներկայացում Հայաստանի մարզային 5 քաղաքների ու Երևանի թատրոնների խաղացանկերից:

Փառատոնն անցկացվում է Հայաստանի հանրային, «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունների ինֆորմացիոն աջակցությամբ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն