ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

5-րդ անգամ անցկացվել է «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը

Մայիսի 2, 2024
Լուրեր կազմակերպություններից

«ԿԶՆԱԿ» հիմնադրամի նախաձեռնությամբ ապրիլի վերջին տասնօրյակում անցկացվել է «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի հերթական փուլը:

Ծրագրին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի և Երևանի 38 հանրակրթական դպրոցներ: Ընդ որում՝ առաջին անգամ ծրագրում ընդգրկվել են ՀՀ բոլոր մարզերը:

Ծրագրի շրջանակում տարբեր մարզերի 14-16 տարեկան սովորողներ 1 շաբաթով հյուրընկալվել են այլ համայնքում, կրթությունը շարունակել տվյալ համայնքի դպրոցում, բնակվել հյուրընկալ ընտանիքներից մեկում: Ուսումնական գործընթացից բացի՝ մասնակից դպրոցները նաև ճանաչողական այցեր և էքսկուրսիաներ են անցկացրել: Հյուրընկալող դպրոցներում իրականացվել են նախագծային ծրագրեր, գործել են խմբակներ, որոնց մասնակցել են հյուրընկալվող աշակերտները:

5-րդ անգամ անցկացվող ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել դպրոցականների շրջանում: Հիմնական նպատակը հայրենաճանաչությունն է, տեղանքի, մշակույթի, պատմության, տարբեր մարզերի մշակութային կյանքի և ավանդույթների ուսումնասիրությունը, սոցիալականացումը:

Նոր Հաճնի ավագ դպրոցը, օրինակ, համագործակցել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցի հետ՝ հյուրընկալելով 10-րդ դասարանի սովորողներին: Ի նշան բարեկամության՝ դպրոցում կազմակերպվել է ծառատունկ:

Արմավիրի մարզի Բաղրամյանի միջնակարգ դպրոցը հյուրընկալել է Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներն: Միևնույն ժամանակ, Վ. Պետրոսյանի դպրոց հյուր եկած աշակերտներն այցելել են Աշտարակի Կոմիտասի անվան քաղաքային այգի, Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի, ստացել քահանայի օրհնությունը և մասնակցել հոգևոր զրույցի:

Տավուշի մարզի Կայանի միջնակարգ դպրոցը կրթաճանաչողական էքսկուրսիա է կազմակերպել դեպի Մակարավանք, որի ընթացքում երեխաները ծանոթացել են վանքի պատմությանը։

Կոտայքի մարզի Կապուտանի միջնակարգ դպրոցը հյուր եկած աշակերտների համար կազմակերպել է էքսկուրսիա դեպի Գեղարդ և Գառնի:

Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը ծրագրին մասնակցում է 5-րդ անգամ՝ ընդունելով 5 մարզերի 6 դպրոցների 13 աշակերտների։ Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի 19 աշակերտ էլ մեկնել է 8 մարզերի 11 դպրոցներ:

Գեղարքունիք գյուղի դպրոց այցելած 11-րդ դասարանցիները մասնակցել են «Երկրաչափություն» առարկայից «Շարժում» թեմայի ուսուցմանը, ապա կարողացել են այդ թեման կապել ազգային խաղերից մեկի` հոլի հետ: Դասերից հետո այցելել են «Աժդահակ» սոցիալ-բնապահպանական կենտրոն, համայնքի տեսարժան վայրեր:

Բաղրամյանի դպրոցի աշակերտների համար կազմակերպվել է էքսկուրսիա դեպի Արմավիրի մարզի հիմնական տեսարժան վայրեր:

Եղվարդի ավագ դպրոց ժամանած երեխաներն իրենց նոր դասընկերների և ուսուցիչների հետ եղել են Ծաղկաձորում, Գառնիում, Գեղարդում:

Արզափի դպրոցի աշակերտներն ապրիլի 24-ին ծաղիկներ են խոնարհել գյուղի հուշարձանին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, այցելել են Սուրբ Վարդան մատուռ:

Եղեգնավանի միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելել են Արարատ քաղաք, որտեղ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում ծանոթացել են սպարապետի կյանքին և գործունեությանը:

Տավուշի մարզի Կայանի դպրոցի աշակերտները ևս ծաղիկներ են խոնարհել ցեղասպանության զոհերի հուշարձանին, ապա այցելել են Իջևանի երկրագիտական թանգարան, ծանոթացել Իջևանի պատմության ու աշխարհագրության վերաբերյալ հետաքրքիր նյութերի։

Վայոց ձորի մարզի Վերնաշենի դպրոցի աշակերտներն ապրիլի 24֊ին քայլերթ են կազմակերպել դեպի Սպիտակավոր վանական համալիր, որտեղ հիշատակել են 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակը:

ԿԶՆԱԿ հիմնադրամը ծրագրի հանրայնացման նպատակով ստեղծել է նաև էջ Ֆեյսբուք սոցիհարթակում` https://www.facebook.com/groups/757920799305303, որտեղ բոլոր հրապարակումներն արվում են #իմկյանքըհամայնքում նշիչով:

«Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը լինելու է շարունակական:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)