ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր 1-ին կարգի դիպլոմներով է պարգևատրել 2023-2024 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։
Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել աշակերտներին հանրապետական առարկայական օլիմպիադաներում հաղթող ճանաչվելու առիթով. «Ձեր հետևողականությամբ և նպատակասլացությամբ կարևոր արդյունքներ եք գրանցել, և հուսով եմ՝ ձեր օրինակը վարակիչ կլինի նաև ձեր հասակակիցների համար»:
Նախարարի ընդգծմամբ՝ շատ կարևոր է ներդրած ջանքի գնահատումը, ինչը միայն ոգևորում է արդյունքներ գրանցելու և նոր նպատակների հասնելու առումով: ԿԳՄՍ նախարարության կողմից որպես գնահատանք, դիպլոմների շնորհումից բացի, նաև օլիմպիադաներում բարձր արդյունքներ ցուցաբերած աշակերտների համար անվանական կրթաթոշակի տրամադրման կարգ է սահմանվել: «Գնահատելով մեր աշակերտների ջանքերը՝ կրթաթոշակներ ենք սահմանել թե՛ միջազգային առարկայական, թե՛ մեր երկրում կազմակերպվող օլիմպիադաների հաղթողների համար: Երբեմն մտածում ենք՝ մեր երեխաները կարող են աշխատել կրթական բոլոր աստիճաններում սովորելուց հետո միայն, մինչդեռ դուք ձեր օրինակով փաստում եք՝ սեփական գիտելիքով կարելի է վաստակել արդեն դպրոցական տարիքից: Կարևոր է սովորելու ձգտման և ջանքերի գնահատումը», - նշել է նախարարը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել մանկավարժներին՝ նշելով, որ աշակերտների հաջողություններն ուսուցիչների լավագույն աշխատանքի արդյունքն են: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ օլիմպիադաների կազմակերպման գործընթացում նախատեսվում է մարզային փուլերում ներդնել ավելի շատ ռեսուրսներ, ապահովել առավել թափանցիկություն, որոշ առարկաների դեպքում՝ օլիմպիադաները էլեկտրոնային տարբերակով իրականացնելու հնարավորություն ընձեռնել, ինչպես նաև ընդլայնել մասնակցության աշխարհագրությունը: Անդրադառնալով հանրակրթության ոլորտի բարեփոխումներին՝ նախարարը նշել է, որ հանրակրթության նոր չափորոշչով մեծ տեղ է տրվում նախագծային ուսուցմանը, որը նպատակ ունի զարգացնելու սովորողի գիտելիքի կիրառման հմտությունը՝ այն զուգակցելով միջառարկայական կապերով: Ժաննա Անդրեասյանը նաև նկատել է, որ մասնակիցներից որոշների հետ հանդիպումներ է ունեցել համադպրոցական գիտության փառատոնի և ԿԳՄՍՆ-ի կազմակերպած այլ միջոցառումների շրջանակում:
Մասնակից աշակերտները կիսվել են իրենց տպավորություններով և ներկայացրել իրենց հաջողության ընթացը, պատմել ապագա ծրագրերի մասին:
Շիրակի մարզի Ախուրյանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Մնացականյանը միանգամից երկու առաջին կարգի դիպլոմ է ստացել՝ պատմությունից և հայոց լեզվից: Նա ուժերը չափել է նաև օտար լեզվի օլիմպիադային մասնակցելով՝ ֆրանսերենից երրորդ կարգի դիպլոմ նվաճել:
«Ապագայում իրավագետ եմ դառնալու. ուզում եմ միջազգային կազմակերպություններում աշխատել և պաշտպանել մեր երկրի շահերը»,- նշում է Անահիտը:
Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մերի Գևորգյանը դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադայի հաղթող է ճանաչվել ՆԶՊ առարկայի զենքի քանդում-հավաքում մրցաձևից:
«Ես պահանջն իրականացրել եմ ամենաարարգը՝ 18 վայրկյանում: Երազում եմ դառնալ դիպուկահար՝ ապացուցելու, որ այս մրցաձևում լավագույնը կարող են լինել ոչ միայն տղաները, այլև աղջիկները»,- ասում է նա:
Նշենք, որ այս տարի հանրապետական առարկայական օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել: Նրանցից 74-ը ստացել է առաջին, 100-ը՝ երկրորդ, 206-ը՝ երրորդ կարգի դիպլոմներ, իսկ 253-ը՝ գովասանագրեր: Հանրապետական առարկայական օլիմպիադաներն անցկացվել են 16 առարկայից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ