Սայաթ֊Նովան մեկն է այն առաջնակարգ բանաստեղծներից, որոնք իրենց հանճարի զորությամբ դադարում են մի ժողովրդի սեփականը լինելուց և դառնում են համայն մարդկության սիրելին։
Վալերի Բրյուսով
«Հայ մեծերը» համադպրոցական միջոցառումների շրջանակում IX բ դասարանում դասղեկի բաց դասը նվիրված էր հայ միջնադարյան մեծանուն աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային (դասղեկ՝ Կ. Ոսկանյան):
Սովորողները ներկայացրին մեծ աշուղի կյանքն ու ստեղծագործական ժառանգությունը, հնչեց Սայաթ-Նովայի «Քամանչա» երգը: Աղջիկները հանդես եկան գեղեցիկ պարով:
Ճանաչենք մեր մեծերին և պահենք ու պահպանենք նրանց հարուստ ժառանգությունը: