ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Մադրիդում մասնակցել է Կանանց 2024 թվականի գլոբալ գագաթաժողովին և հանդես եկել ելույթի խոսքով:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Հայաստանի մասնակցությունը գագաթաժողովին, որի հիմքում կանանց իրավունքների պաշտպանությունն է՝ որպես կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհ: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է ՀՀ-ում իրականացվող կրթական բարեփոխումներում կանանց ներգրավվածությանը և, առհասարակ, հանրային կյանքում կանանց դերի բարձրացմանը:
«Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված բարեփոխումներում կանանց դերակատարման բարձրացումը: Կրթությունն առանցքային է այս շատ կարևոր նպատակների իրականացման համար, և կանանց իրավունքների թեման թիրախային է Հայաստանում ներկայում իրականացվող կրթական ինտենսիվ բարեփոխումներում»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նա նշել է, որ 2019 թվականից մշակվել է հանրակրթության նոր չափորոշիչը՝ ուսումնական ծրագրերում ներառելով նաև գենդերային զգայունության թեման: Ըստ նախարարի՝ ծրագրերը մշակվել են Եվրախորհրդի հետ համագործակցությամբ՝ փորձագետների ներգրավմամբ մանկավարժներին վերապատրաստելով: Չափորոշչի փորձարկման փուլի գնահատումը ցույց է տվել, որ նոր չափորոշչի ներդրումը սովորողների շրջանում 6 ամսվա ուսումնական արդյունքի դինամիկ աճ է ապահովել, ինչն աննախադեպ ցուցանիշ է միջազգային համանման արդյունքների համեմատ:
Ելույթում նախարարը ներկայացրել է նաև STEM ոլորտում կանանց դերի բարձրացմանն ուղղված ծրագրերի խրախուսումը. «Մեզ համար գլխավոր ռազմավարական ուղղություններից մեկը STEM ոլորտում կանանց ներգրավվածության ապահովումն է՝ հաշվի առնելով Հայաստանում ինտենսիվ աճող ՏՏ ոլորտը՝ որպես տնտեսության զարգացման առաջնահերթություն»:
Նախարարի տեղեկացմամբ՝ Հայաստանն առանձնանում է տեխնոլոգիական ոլորտներում աշխատող կանանց թվի բարձր տոկոսով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ STEM ծրագրերի երրորդ մակարդակում ընդգրկված կանանց համաշխարհային միջին համամասնությունը կազմում է 28 %, մինչդեռ Հայաստանում այս ցուցանիշը 44 % է: Հայաստանի կենսատեխնոլոգիական ոլորտի մասնագետների 60 %-ից 70 %-ը կանայք են՝ այն դեպքում, երբ համաշխարհային միջին ցուցանիշն ամբողջ աշխարհում 47 % է կազմում: Աշխարհում տեխնոլոգիական ոլորտում զբաղված կանանց մասնաբաժինը չի գերազանցում 20 %-ը, մինչդեռ, ըստ Forbes-ի, Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում կանայք 30 % զբաղվածություն ունեն: Բավական դրական դինամիկա է արձանագրվել նաև գիտության հանդեպ կանանց հետաքրքրվածության ավելացման առումով. եթե 2007 թվականին դոկտորական աստիճանի կրթության համար դիմողների 81.2%-ը տղամարդիկ էին և 18.8%-ը՝ կանայք, ապա 2022 թվականին կանայք կազմում էին ընդունվածների 52 %-ը։
Նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը տարբեր ծրագրեր է իրականացնում STEM ոլորտում կանանց մասնակցությունը խթանելու ինչպես միջին մասնագիտական, այնպես էլ բարձրագույն կրթության մակարդակներում:
«Նախնական և միջին մասնագիտական ուսուցման մակարդակում ավելի շատ ուսանողներ ներգրավելու համար մշակել ենք STEM ոլորտներում կրթաթոշակների ավելացման նոր քաղաքականություն: Այն գործում է 2023 թվականից, և մենք արդեն տեսնում ենք առաջին դրական տեղաշարժերը: Կցանկանայի նշել մեր խոշորագույն ծրագրերից մեկը, որն իրականացվել է գործընկերների լայն շրջանակի հետ՝ Հայաստանում գյուղատնտեսական մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում (MAVETA) ծրագիրը, որը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին և կտևի մինչև 2030 թվականը: Ծրագրի նպատակն է բարձրացնել որակյալ և մրցունակ մասնագետների դերը գյուղատնտեսության ոլորտում՝ ներառականության ապահովմամբ: Մշակվում են նաև մի շարք ծրագրեր՝ գյուղատնտեսական մասնագիտություններում կանանց մասնակցության ընդլայնման նպատակով»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ որպես ինստիտուցիոնալ մոտեցում՝ ՄԿՈՒ բոլոր հաստատություններում ստեղծվել է մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման համակարգը, որից օգտվում է ուսանողների 90 տոկոսը: Նրանցից ավելի քան 50 տոկոսը կանայք են: Համակարգի նպատակն է կայուն կապ ապահովել շահառուների և աշխատաշուկայի ու մասնագիտությունների միջև՝ ներկայացնելով նաև աշխատաշուկայում կանանց ակտիվ ներգրավման հնարավորությունները:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ոլորտում կանանց ներգրավմանն ուղղված ծրագրերին. «Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը և հետազոտություններին, ապա իրականացնում ենք հատուկ դրամաշնորհային ծրագրեր՝ խթանելու կանանց մասնակցությունը գիտական նախագծերում՝ գիտական և գիտատեխնիկական թեմատիկ ֆինանսավորման շրջանակում: Դրանք ուղղված են հատկապես կին հետազոտողների հզորացմանը՝ նաև որպես խմբի ղեկավարներ (նախագծերի համակարգողներ): Հետազոտական խմբերում որպես պարտադիր պահանջ սահմանված է մինչև 35 տարեկան առնվազն մեկ կնոջ ընդգրկվածությունը»:
2019-2020 թվականների տվյալներով՝ Հայաստանի բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների աշխատակիցների ընդհանուր թվի ավելի քան 52 %-ը կանայք են, մինչդեռ աշխարհում այդ տոկոսը 30 %-ից պակաս է։ Թեև գիտության մեջ կանանց ներգրավվածության ցուցանիշը Հայաստանում աճում է, գիտական խմբերի և ազգային նախագծերի թիմերի ղեկավարների միայն 25 %-ն են կանայք։ Այս ցուցանիշներն ավելացնելու համար շարունակաբար ստեղծվում են նոր ինստիտուցիոնալ հնարավորություններ՝ տարեցտարի ունենալով դրական միտումներ։
Եզրափակելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս մեկ անգամ շեշտել է կանանց առաջնորդության կարևորությունը հանրային կյանքում. «Կին առաջնորդների ցանցը հնարավորություն է տալիս պայքարելու կանանց իրավունքների հավասարության համար: Եվ ես ավելի քան վստահ եմ, որ կանանց հզորացումն ավելի լավ աշխարհի գրավականներից մեկն է։ Այն, ինչ մեզ հիմա անհրաժեշտ է, քաղաքական կամքն է և կանանց կենսափորձի և տաղանդների բացահայտումն ու շրջանակի ընդլայնումը: Եվ մենք՝ որպես մեր երկրների ակտիվ կին առաջնորդներ, մեր ոլորտներում հատուկ պատասխանատվություն ենք կրում ոչ միայն առաջ շարժվելու, այլև ընդլայնելու հնարավորությունները մնացած բոլոր կանանց համար և չհանձնվելու՝ անկախ դժվարություններից»:
Նշենք, որ Կանանց 2024 թվականի գլոբալ գագաթաժողովին մասնակցել են աշխարհի շուրջ 70 երկրների ներկայացուցիչներ:
Համաժողովի շրջանակում Ժաննա Անդրեասյանն հանդիպել է նաև Կանանց 2024 թվականի գլոբալ գագաթաժողովի նախագահ Իռենե Նադիլիդադի հետ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ