ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ներկայացվել է բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը

Մայիսի 11, 2024
Հարցազրույցներ, ելույթներ

«Արմենպրեսի» մամուլի սրահում ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն այսօր ներկայացրել է բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը:

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի տեղեկացմամբ՝ դեռևս 2011 թվականին «Հանրակրթության մասին» օրենքով սահմանվել են որակավորման այն պահանջները, որոնք անհրաժեշտ են հանրակրթական դպրոցներում մանկավարժական գործունեություն իրականացնելու համար:

Նրա նշմամբ՝ պահանջներից մեկը բարձրագույն կրթության ապահովումն էր. «Տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ երկու անգամ այս կետի իրականացումը հետաձգվել է, և այդ ընթացքում հնարավորություն է տրվել, որ ուսուցիչները կարողանան սեփական միջոցներով ապահովեն այդ պայմանը: 2023 թվականի սկզբին կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ չնայած բազմաթիվ ուսուցիչներ նախընթաց տարիներին ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել բարձրագույն կրթություն, այդուհանդերձ, համակարգում դեռևս շարունակում էին մնալ ավելի քան 1300 ուսուցիչներ, որոնք բարձրագույն կրթություն չունեին, սակայն դասավանդում էին և օրենքի պահանջի համաձայն՝ 2023 թվականի օգոստոսի 20-ից պետք է դադարեցնեին ուսուցչական աշխատանքը: Որպես միջանկյալ կարգավորում՝ ստեղծվել է կամավոր ատեստավորման հնարավորություն, որին մասնակցելու և ատեստավորված համարվելու արդյունքում ուսուցիչները հնարավորություն կստանան շարունակել իրենց գործունեությունը դպրոցներում»,- նշել է Թամարա Սարգսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ 2023 թվականին բարձրագույն կրթություն չունեցող 894 ուսուցիչ մասնակցել է կամավոր ատեստավորմանը, որոնցից 354-ը կամավոր ատեստավորման արդյունքներով համարվում է ատեստավորված և շարունակում է ուսուցչական գործունեությունը:

«Քանի որ տարիների աշխատանքային փորձ ունեցող բազմաթիվ ուսուցիչներ զրկվել են մասնագիտական գործունեությունը շարունակելու հնարավորությունից, Կառավարությունը որոշում է կայացրել իրականացնել նոր ծրագիր և ֆինանսավորել այդ խմբի ուսուցիչներին՝ ստանալու բարձրագույն կրթություն»,- ասել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետը:

Թամարա Սարգսյանն արձանագրել է՝ պետության կողմից օժանդակությունը 2 ուղղությամբ է կատարվելու։ Առաջինը՝ ուսուցիչները կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը և հնարավորություն ունենալ շարունակել մասնագիտական գործունեությունը։ Այս դեպքում պետությունը պատրաստ է աջակցել, որպեսզի մինչ ատեստավորումն այդ ուսուցիչները մասնակցեն վերապատրաստման դասընթացներին։ Դա կօգնի սահմանված շեմը հաղթահարելու հարցում։

Հաջորդ ուղղությունը պետության կողմից բարձրագույն կրթության ֆինանսավորումն է. «Այստեղ պոտենցիալ շահառուներն ունեն հետևյալ անելիքը՝ նրանք դիմում են մանկավարժի որակավորում շնորհող բուհեր և ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերն ուսումը շարունակելու համար։ Շահառուներից յուրաքանչյուրի համար ուսման պրոցեսը կարող է տարբեր լինել, որովհետև կլինեն ուսուցիչներ, որոնք միգուցե ժամանակին ընդունվել են բուհ, սակայն որոշ ժամանակ անց ինչ-ինչ պատճառներով չեն շարունակել ուսումը։ Հետևաբար, այդ հարցում անհատական մոտեցում կլինի: Շահառուների դիմումներն ընդունելուց հետո արդեն բուհը տվյալները կներկայացնի նախարարություն։ Վերջինս էլ անխտիր բոլորի համար ապահովելու է առաջին կիսամյակի ուսման վարձի ֆինանսավորումը։ Արդեն հաջորդ կիսամյակից կֆինանսավորվեն այն սովորող ուսուցիչները, որոնց ՄՈԳ-ը 60 տոկոսից ավելին է»,- ասել է Թամարա Սարգսյանը և մանրամասնել՝ այս մոտեցման նպատակն է՝ վստահ լինել, որ ուսուցիչներն իրապես բարձր առաջադիմություն ունեն։

Թամարա Սարգսյանը նշել է նաև մի կարևոր հանգամանք. այն ուսուցիչները, որոնք ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ, դպրոցներում կարող են շարունակել աշխատել միայն բուհն ավարտելուց հետո։ Եթե նրանք ցանկանում են կրթություն ստանալուն զուգահեռ նաև աշխատել, ապա պարտադիր պետք է մասնակցեն կամավոր ատեստավորմանը և հաղթահարեն անհրաժեշտ շեմը։

Թամարա Սարգսյանի տեղեկացմամբ՝ առաջիկայում նախարարության կայքում կտեղադրվի կամավոր ատեստավորման համար նախատեսված վերապատրաստման դասընթացների և բուհ դիմելու ժամկետների վերաբերյալ տեղեկությունը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…