ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաս -էքսկուրսիա

Մայիսի 4, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 28-ին Մասիսի հ.3 դպրոցի VIIա և VIIբ դասարանի աշակերտները տեխնոլոգիայի ուսուցչուհի Մարգարիտա Բարսեղյանի ղեկավարությամբ և ուղեկցությամբ անցկացրին դաս -էքսկուրսիա Մասիսի «Գարուն» կարի ֆաբրիկա, ֆաբրիկայի տեխնոլոգ Սուսաննա Գրիգորյանի ուղեկցությամբ: Ֆաբրիկան հիմնադրվել է 1980թ. և երկար տարիներ կատարում է ՀՀ Պաշտպանության նախարարության. պատվերները, ինչպես նաև կարվում են տարբեր հագուստներ և անկողնային պարագաներ: Դասի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել կարի արտադրամասում կատարվող տեխնիկատեխնոլոգիական աշխատանքներին, նպաստելու նրանց գեղագիտական ճաշակի զարգացման, ինչպես նաև նպաստել մասնագիտական կողմնորոշման հարցում: